Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 35 Անհաղթահարելի ուժը, ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքը. 1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառել անհաղթահարելի ուժի ազդեցության ներքո. 2. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառել ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի ազդեցությամբ, եթե դրա հետևանքով անձը չէր կարող գիտակցել կամ ղեկավարել իր արարքը. 3. Այն դեպքերում, երբ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառվում հոգեկան, ինչպես նաև ֆիզիկական այնպիսի հարկադրանքի ազդեցությամբ, որն անձին չի զրկում իր արարքը գիտակցելու կամ ղեկավարելու հնարավորությունից, քրեական պատասխանատվության հարցը լուծվում է՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 34-րդ հոդվածի դրույթները. 4. Անձը չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից սույն հոդվածով նախատեսված հիմքով, եթե օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելու նպատակով ինքն է ստեղծել անհաղթահարելի ուժ կամ մեկ ուրիշին դրդել է իր նկատմամբ ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանք գործադրել՝ հետագայում իր կողմից օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելն անհաղթահարելի ուժի կամ ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի ազդեցությամբ արդարացնելու համար: |