Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 503 Ցուցմունք, եզրակացություն կամ կարծիք տալուց կամ թարգմանություն կատարելուց հրաժարվելը. 1. Վկայի կամ տուժողի կողմից ցուցմունք տալուց ապօրինի հրաժարվելը, փորձագետի կողմից առանց հարգելի պատճառների եզրակացություն կամ կարծիք տալուց հրաժարվելը կամ թարգմանի կողմից առանց հարգելի պատճառների թարգմանություն կատարելուց հրաժարվելը՝ դրա համար քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու դեպքում՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) շահադիտական դրդումներով կամ 2) ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության առնչությամբ՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով. 3. Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության իր, ամուսնու կամ մերձավոր ազգականի վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու համար, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: |