Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 35 Իրավաբանական անձանց պետական գրանցումը. 1. Սույն օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը դիմողը ներկայացնում է գործակալություն թղթային կրիչի վրա անձամբ կամ անհրաժեշտ տեղեկատվությունը և համապատասխան փաստաթղթերը համացանցի միջոցով տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով. 2. Գործակալությունը համապատասխան պետական գրանցումը պետք է կատարի անհրաժեշտ փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ոչ առևտրային կազմակերպությունների և սույն հոդվածով սահմանված այլ դեպքերի. 2.1. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը պետք է կատարի համապատասխան պետական գրանցումը, եթե իրավաբանական անձի հիմնադիրների կազմում առկա է իրավաբանական անձ. 2.2. Դիմողն իրավասու է մատնանշելու առևտրային կազմակերպության գրանցման ավելի երկար ժամկետ, որը չի կարող գերազանցել 30 օրացուցային օրը. 3. Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել պետական գրանցման այլ ժամկետներ. 4. Եթե անձը փաստաթղթերը ներկայացնում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված կարգով, ապա իրավաբանական անձի գրանցումն իրականացվում է անմիջապես. 5. Գործակալությունում ստուգվում են իրավաբանական անձի կազմավորման կարգը, ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքի պահանջներին, բացառությամբ առևտրային կազմակերպության կանոնադրության դրույթների: Առևտրային կազմակերպությունների համար ստուգվում են միայն ներկայացված կանոնադրության ամբողջականությունն ու սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների, ինչպես նաև իրավահաջորդության մասին դրույթների առկայությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 35 6. Իրավաբանական անձի փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում գործակալությունում տեղեկատվական համակարգի միջոցով պետական միասնական գրանցամատյանում գրառվում են սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Տեղեկատվական համակարգը գրանցվող իրավաբանական անձին օրենքով նախատեսված կարգով ինքնաշխատ կերպով շնորհում է գրանցման համարը, հարկային մարմնի տրամադրած` հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը. 7. Իրավաբանական անձը ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Իրավաբանական անձը համարվում է գրանցված միասնական պետական գրանցամատյանում սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից. 8. Իրավաբանական անձի պետական գրանցումը հավաստվում է միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով: Սույն մասով նախատեսված քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերող, միասնական պետական գրանցամատյանում գրառված ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև քաղվածքը տրամադրելու ամսաթիվը. 9. Անձի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով համապատասխան վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը). 10. Գրանցումը կատարելու հետ միաժամանակ իրավաբանական անձի կանոնադրությանը կցվում է նշաթերթ, որը բովանդակում է իրավաբանական անձի գրանցման համարը, գրանցման տարին, ամիսը, օրը և հարկ վճարողի հաշվառման համարը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 35 11. Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացման արդյունքում իրավաբանական անձի նախնական գրանցման համար սույն օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու դեպքում, եթե առկա չեն 36-րդ հոդվածով նախատեսված մերժման հիմքերը, ապա պետական գրանցումն իրականացնող մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է իրավաբանական անձի նախնական գրանցում, տեղեկատվական համակարգը գրանցվող իրավաբանական անձին օրենքով նախատեսված կարգով ինքնաշխատ կերպով շնորհում է գրանցման համարը, հարկային մարմնի տրամադրած` հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը, ինչպես նաև տրամադրում է նախնական գրանցման վերաբերյալ քաղվածք: Ռեդոմիցիլացման նախնական գրանցման հետ միաժամանակ կամ դրանից հետո ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի դիմումի հիման վրա նրան տրամադրվում է շարունակականության նախնական փաստաթուղթ։ Օտարերկրյա պետությունում օտարերկրյա իրավաբանական անձի գրանցումը դադարելու կամ ռեդոմիցիլացված լինելու վերաբերյալ տեղեկությունները գրանցելու վերաբերյալ փաստաթուղթը ներկայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իրականացվում է օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման պետական գրանցում՝ որպես ռեդոմիցիլացման պահ նշելով՝ 1) իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցման պահը կամ 2) իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման նախնական գրանցման պահը, եթե իրավաբանական անձի լիազոր մարմնի կողմից ներկայացված է ստորագրված հայտարարություն Հայաստանի Հանրապետությունում նախնական գրանցումից սկսած մինչև Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցման պահը գործարքներ չկնքելու վերաբերյալ։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 35 12. Իրավաբանական անձանց գործակալությունը տրամադրում է նաև հարկային մարմնի սահմանած ձևով ծանուցում` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային համակարգերի ու դրանց ընտրության նպատակով հայտարարություններ ներկայացնելու ժամկետների, ինչպես նաև փոխկապակցվածության հիմքով հարկման հատուկ համակարգերում գործելու սահմանափակումների վերաբերյալ: Սույն մասով նախատեսված ծանուցումն ուղարկվում է իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի էլեկտրոնային փոստի հասցեով: |