Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 31 Ընդերքօգտագործման իրավունքների հաշվառումը. 1. Լիազոր մարմինը վարում է ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյան, որտեղ հաշվառվում են այդ իրավունքներին առնչվող տեղեկությունները, ինչպես նաև իրավունքների փոփոխությունները, փոխանցումները, գրավը, զգուշացումը և դադարեցումը. 2. Ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանը կազմված է երկու միասնական մատյաններից` 1) երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքի հաշվառման գրանցամատյանից, որտեղ գրանցվում է երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու ներկայացված դիմումը: Նման գրանցում ստացած յուրաքանչյուր դիմում համարակալվում է: Դիմումի ստացման ամսաթիվը և ժամը նշվում են ստացականում, որը հանձնվում է դիմումատուին կամ նրա լիազորած անձին կամ պատվիրված նամակով ուղարկվում է դիմումատուին. 2) հանքարդյունահանման իրավունքի հաշվառման գրանցամատյանից, որտեղ գրանցվում է հանքարդյունահանման իրավունք հայցելու ներկայացված դիմումը: Նման գրանցում ստացած յուրաքանչյուր դիմում համարակալվում է: Դիմումի ստացման ամսաթիվը և ժամը նշվում են ստացականում, որը հանձնվում է դիմումատուին կամ նրա լիազորած անձին կամ պատվիրված նամակով ուղարկվում է դիմումատուին. 3. Ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանից տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանի տեղեկատվությունը տրամադրում է հարկային մարմնին: |