Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 473 Հանցագործության մասին չհայտնելը. 1. Հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ հանցափորձի փուլում գտնվող, սույն օրենսգրքի 133-րդ, 149-րդ, 153-րդ, 155-րդ, 166-րդ, 188-րդ, 189-րդ, 198-րդ, 252-րդ, 258-րդ, 291-րդ, 292-րդ, 308-րդ, 309-րդ, 310-րդ, 315-318-րդ, 320-րդ, 323-րդ, 331-333-րդ, 335-րդ, 336-րդ, 338-րդ, 340-րդ, 393-րդ, 394-րդ, 397-399-րդ, 418-րդ-420-րդ, 423-425-րդ, 450-րդ կամ 451-րդ հոդվածով նախատեսված հանցագործության մասին իրավասու մարմնին չհայտնելն այն ժամանակահատվածում, երբ հնարավոր էր կանխել հանցանքի կատարումը կամ դրա հետևանքների առաջացումը` պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով. 2. Հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ հանցափորձի փուլում գտնվող հանցագործության մասին իրավասու մարմնին չհայտնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե իր ձեռնարկած միջոցներով կանխել է հանցանքի կատարումը կամ հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը. 3. Հանցանք կատարողը կամ տվյալ հանցագործության հանցակիցը ենթակա չէ քրեական պատասխանատվության հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ հանցափորձի փուլում գտնվող հանցագործության մասին իրավասու մարմնին չհայտնելու համար. 4. Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության իր ամուսնու կամ մերձավոր ազգականի կողմից նախապատրաստվող կամ հանցափորձի փուլում գտնվող հանցագործության մասին չհայտնելու համար: |