FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

article  109

Օրենսդրական նախաձեռնությունը.
1. Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորը, Ազգային ժողովի խմբակցությունը և Կառավարությունը.
2. Օրենսդրական նախաձեռնության հեղինակը կարող է ցանկացած ժամանակ հետ կանչել իր ներկայացրած օրենքի նախագիծը.
3. Եթե Կառավարության եզրակացության համաձայն` օրենքի նախագիծն էականորեն նվազեցնում է պետական բյուջեի եկամուտները կամ ավելացնում պետության ծախսերը, ապա Կառավարության պահանջով այդ օրենքը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.
4. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն ընդունվում կամ մերժվում է երկամսյա ժամկետում.
5. Այն օրենքների նախագծերը, որոնց օրենսդրական նախաձեռնության բացառիկ իրավունքը պատկանում է Կառավարությանը, քվեարկության կարող են դրվել միայն Կառավարության համար ընդունելի ուղղումներով.
6. Ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացի ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք: