Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 48.3 Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության տրամադրումը և ժամկետները. 1. Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության ձևը, տրամադրման կարգը, ընդերքի տրամադրման պայմանները և հանույթի տնօրինման պայմանները սահմանում է կառավարությունը. 2. Կարևորագույն նշանակության ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվությունը տրվում է մինչև երեք տարի ժամկետով և կարող է երկարաձգվել յուրաքանչյուր երեք տարին մեկ՝ մինչև կառույցի նախագծային հզորության հասնելը. 3. Կարևորագույն նշանակության ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման թույլտվություն ունեցող իրավաբանական անձը ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն ստանալու համար դիմումը ներկայացնում է լիազոր մարմին. 4. Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն հայցելու դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են՝ 1) իրավաբանական անձի պետական գրանցման համարը. 2) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի ընդերքի տեղամասի հատակագիծը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման վկայական ստացած անձի ստորագրությամբ հաստատված ծայրակետային կոորդինատներով՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 6 ամսվա դրությամբ. 3) եռամյա ժամկետում հանույթի ծավալը՝ տարեկան հանույթի առավելագույն ծավալի նշմամբ. 4) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի՝ կառավարության սահմանած կարգով տնօրինման առաջարկություններ՝ ըստ ծավալների և ժամկետների. 5) կարևորագույն նշանակության ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագծի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն ստացած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը: |
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 48.3 5. Կարևորագույն նշանակության ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 4-րդ և 7-րդ մասերով սահմանված կանոնները. 6. Շահագործվող կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների դեպքում սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված պահանջը կիրառվում է շահագործվող կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագծերի փոփոխության դեպքում. 7. Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության դիմումը մերժվում է, եթե՝ 1) ոչ մետաղական օգտակար հանածոն հաշվառված է օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում. 2) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են. 3) թույլտվության տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի պահանջներին. 4) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, հանդիսանում է ռադիոակտիվ հումքի երևակման տեղամաս. 5) դիմումում նշված հանույթի ծավալները չեն համապատասխանում օբյեկտի կառուցման կամ շահագործման նախագծով սահմանված ծավալներին. 8. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 4-րդ մասի պահանջներին, ապա լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը: |