FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  4

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրության հսկողությունը.
1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, գործունեության պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)` Հայաստանի Հանրապետության օրենքներով (այսուհետ` օրենքներով)` իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից բանկային ոսկով և ստանդարտացված ձուլակտորներով իրականացվող գործառույթների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում.
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված հսկողությունն իրականացվում է`
    ա) օրենքով սահմանված կարգով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցում ներկայացրած սուբյեկտների կողմից` օրենքներով սահմանված պահանջների, պայմանների պահպանման նկատմամբ.
    բ) թանկարժեք մետաղներ զտարկելու, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրություն իրականացնող զտարկող կազմակերպությունների կողմից` օրենքներով սահմանված պահանջների, պայմանների պահպանման նկատմամբ.
    գ) օրենքով սահմանված կարգով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնող սուբյեկտների, ներառյալ՝ թանկարժեք մետաղների դիլերների կողմից` սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  4

2.1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, գործունեության պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ, ինչպես նաև թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի նկատմամբ իրականացվող հսկողության (տեսչական վերահսկողության) շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված տեսչական մարմինը կարող է իրականացնել նմուշառում և լաբորատոր փորձաքննություն, որի կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացմամբ.
3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեությունների ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով: