Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 196 Հանրային քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու կարգը. 1. Սույն օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում քննիչը միջնորդություն է ներկայացնում քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին, որի հիման վրա հսկող դատախազը որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին. 2. Եթե նախաքննության ընթացքում հիմնավորվում է մեղադրանքի որևէ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու անհրաժեշտությունը, ապա քննիչը հսկող դատախազին միջնորդություն է ներկայացնում այդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Այդ միջնորդության հիման վրա հսկող դատախազը որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին. 3. Քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշումը հսկող դատախազը կարող է կայացնել նաև իր նախաձեռնությամբ՝ վարույթի նյութերի հիման վրա. 4. Որոշման մեջ շարադրվում են քրեական վարույթ նախաձեռնելու առիթը և հիմքը, անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքը, նախաքննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքները, դրանք հաստատող ապացույցները, քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու իրավական հիմքերը և հիմնավորումները, կիրառված խափանման միջոցի վերացման, արգելադրված կամ առգրավված գույքի և իրեղեն ապացույցների տնօրինման հետ կապված հարցերը, ինչպես նաև որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները. 5. Սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հիմքերով քրեական հետապնդում չհարուցելիս կամ այն դադարեցնելիս որոշման մեջ չպետք է տրվեն այնպիսի ձևակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում անձի անմեղությունը. 6. Քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին հսկող դատախազի որոշումն ստանալուց հետո քննիչը դրա պատճեններն անհապաղ հանձնում է վարույթի մասնավոր մասնակիցներին, հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձին, ինչպես նաև այն անձին, որի իրավաչափ շահերին առնչվում է որոշումը: Նշված անձանց քննիչը բացատրում է նաև սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված` վարույթի նյութերին ծանոթանալու կարգը: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 196 7. Քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը սույն հոդվածի 6-րդ մասում նշված անձինք կարող են բողոքարկել վերադաս դատախազին` այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում: Վերադաս դատախազը բողոքն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին. 8. Բողոքը բավարարելու դեպքում վերադաս դատախազը վերացնում է վիճարկվող որոշումը և իրավիճակից թելադրվող անհրաժեշտ հանձնարարություններ տալիս հսկող դատախազին: Վերադաս դատախազի որոշման պատճենը քննիչն անհապաղ հանձնում է սույն հոդվածի 6-րդ մասում նշված անձանց՝ նրանց գրավոր պարզաբանելով որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները. 9. Բողոքը մերժելու դեպքում վերադաս դատախազն իր որոշմամբ հաստատում է վիճարկվող որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ նշելով դրա դատական բողոքարկման կարգը և ժամկետները: Բողոքը մերժելու վերաբերյալ որոշումը վերադաս դատախազն անհապաղ ուղարկում է բողոք բերած անձին. 10. Բողոք բերած անձը սույն օրենսգրքի 300-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում կարող է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը բողոքարկել դատարան. 11. Դատարանի կողմից բողոքի բավարարման դեպքում իրավասու դատախազը հարուցում է քրեական հետապնդում կամ նորոգում է այն: Եթե դատարանը բողոքը բավարարել է մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ իրավասու դատարան հանձնելուց հետո, ապա քրեական հետապնդումը հարուցելու կամ նորոգելու պահից օրենքի ուժով համարվում է, որ դատարանի վարույթում գտնվող քրեական գործից անջատվել է նոր վարույթ: Այդ մասին իրավասու դատախազը կազմում է արձանագրություն և դրա հիման վրա դատարանից պահանջում է նոր հարուցված կամ նորոգված քրեական հետապնդմանը վերաբերող քրեական գործի նյութերի պատճենները. 12. Քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում սույն օրենսգրքով սահմանված բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու պահից: |