FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

article  21

Համապատասխանության գնահատման նշանակված մարմինների պարտականությունները.
1. Համապատասխանության գնահատման նշանակված մարմիններն իրականացնում են միայն այն ընթացակարգերը, որոնց համար նշանակվել են.
2. Համապատասխանության գնահատման նշանակված մարմնի անձնակազմը պետք է պահի առևտրային գաղտնիքը, եթե օրենքով այլ բան սահմանված չէ.
3. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իր գործունեության մասին կանոնավոր կերպով հաշվետվություն է ներկայացնում համակարգող մարմին` վերջինիս սահմանած ձևին համապատասխան.
4. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը պետք է`
    1) ապահովի արտադրողների համար համապատասխանության գնահատման ընթացակարգերի և համապատասխանության ազգային նշանի ստացման հավասար իրավունքներ.
    2) օպերատիվ կերպով ուսումնասիրի հետաքրքրված կողմի (հայտատուի) հարցումը, ինչպես նաև հայտարարի կամ հայտատուին տեղեկացնի փաստաթղթերի ամբողջականության և յուրաքանչյուր համապատասխանության գնահատման ընթացակարգի իրականացման ժամանակահատվածի մասին, իսկ թերությունների հայտնաբերման դեպքում լիարժեք ու մատչելի կերպով հայտատուին տեղեկացնի բոլոր հայտնաբերված թերությունների մասին.
    3) համապատասխանության գնահատման ընթացակարգերի ավարտից հետո` 2-օրյա ժամկետում, հայտատուին հայտնի համապատասխանության գնահատման արդյունքների մասին` անհրաժեշտության դեպքում ուղղիչ գործողություններ ձեռնարկելու նպատակով.
    4) հնարավորության սահմաններում հայտատուի խնդրանքով իրականացնի համապատասխանության գնահատման ընթացակարգերը (անգամ եթե հայտն ունի թերություններ) և տեղեկացնի, թե որ փուլում է գտնվում համապատասխանության գնահատման ընթացակարգի իրականացումը՝ բացատրելով յուրաքանչյուր ուշացման պատճառը.
    5) համապատասխանության գնահատման ընթացակարգերի իրականացման նպատակով ապահովի արտադրվող կամ մատակարարվող արտադրանքի մասին տեղեկության գաղտնիությունը, այդ թվում` այլ երկրներից.
    6) ապահովի միանման արտադրանքի համապատասխանության գնահատման ընթացակարգերի իրականացման համար գանձվող վճարների միևնույն մակարդակը հայրենական և օտարերկրյա արտադրողների (մատակարարների) համար` հաշվի առնելով տեղափոխման, կապի և այլ ծախսեր՝ պայմանավորված հայտատուի արտադրական տարածքի և համապատասխանության գնահատման մարմնի գտնվելու վայրով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

article  21

5. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինները պետք է սահմանեն համապատասխանության գնահատման ընթացակարգի իրականացման վերաբերյալ բողոքների քննարկման ընթացակարգ.
6. Բողոքների քննարկման ընթացակարգերը պետք է նախատեսեն ուղղիչ գործողություններ, որոնք կիրառվում են բողոքի հիմնավորվածությունն ապացուցելու դեպքում.
7. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը պատասխանատվություն է կրում համապատասխանության գնահատման արդյունքների համար` Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան: