FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  19

Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կատարելու կարգը.
1. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կատարելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով և դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած՝ պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգով.
2. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն ունեցող պրոբացիայի շահառուի հոգեկան վիճակի վատթարացման դեպքում երկօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և այն ներկայացնում համապատասխան դատարան, ինչպես նաև տեղեկացնում պրոբացիայի շահառուի բնակության վայրի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությանը: Արձանագրությանը կցվում է պրոբացիայի շահառուի հոգեկան վիճակի վատթարացումը փաստող՝ հոգեբանի կամ հոգեբույժի մասնագիտական կարծիքը.
3. Վերահսկողություն իրականացնելիս պրոբացիայի ծառայողն իրավունք ունի պրոբացիայի շահառուին կանչելու Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում, ստանալու գրավոր կամ բանավոր պարզաբանումներ, հոգեբանական օգնություն ցույց տվող համապատասխան կառույցից պահանջելու տեղեկություններ նրա վարքագծի վերաբերյալ, ինչպես նաև իրականացնելու վերահսկողության պլանից բխող այլ գործողություններ: Հոգեբանական օգնությունը ցույց է տրվում համապատասխան դատական ակտի հիման վրա՝ Պրոբացիայի ծառայության կողմից հոգեբանական կազմակերպությունների ներգրավման միջոցով: Հոգեբանական օգնություն ցույց տվող կազմակերպություններն ընտրվում են գնման համապատասխան ընթացակարգերի իրականացման շնորհիվ: