FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  64

Փոխադրողի պատասխանատվության սահմանափակումները.
1. Ուղևորի մահվան կամ անձնական վնասվածքի, գրանցված ուղեբեռի կամ բեռի, ինչպես նաև ուղևորի հսկողության ներքո պահվող իրերի համար փոխադրողը կրում է սահմանափակ պատասխանատվություն: Փոխադրողի պատասխանատվության չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով.
2. Եթե ուղևորի մահվան կամ անձնական վնասվածքի դիմաց ամբողջական փոխհատուցումն իրականացվում է պարբերաբար կատարվող վճարումների միջոցով, ապա նշված վճարումների ընդհանուր գումարային արժեքը չպետք է գերազանցի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափը.
3. Եթե ուղևորը (առաքողը) ուղեբեռը կամ բեռը փոխադրողին հանձնելիս կազմել է ժամանման վայր առաքման շուրջ շահագրգռվածության մասին հատուկ հայտարարագիր և վճարել լրացուցիչ վճար, ապա փոխադրողը պարտավոր է վճարել հայտարարագրված գումարը չգերազանցող գումար, եթե չի ապացուցվում, որ այդ գումարն ավելի մեծ է, քան առաքման կապակցությամբ ուղևորի (առաքողի) իրական շահագրգռվածությունը.
4. Գրանցված ուղեբեռի կամ բեռի կորստի, վնասվածքի կամ ուշացման դեպքում փոխադրողի պատասխանատվության չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: