FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  41

Հաշվեքննիչ պալատում պաշտոնի նշանակելու պայմանները.
1. Հաշվեքննիչ պալատի նախագահը և մյուս անդամներն ընտրվում են սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով.
2. Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման վարչության պետ կամ վարչության պետի տեղակալ կարող է նշանակվել սույն օրենքի 40-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի աուդիտորի որակավորում, և որը մինչև նշանակումն առնվազն երկու տարի զբաղեցրել է Հաշվեքննիչ պալատում ծառայության գլխավոր խմբի պաշտոն.
3. Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության ավագ կառավարիչ կարող է նշանակվել սույն օրենքի 40-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի աուդիտորի որակավորում, և որը մինչև նշանակումն առնվազն մեկ տարի զբաղեցրել է Հաշվեքննիչ պալատում ծառայության գլխավոր խմբի պաշտոն.
4. Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության կառավարիչ կարող է նշանակվել սույն օրենքի 40-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի աուդիտորի որակավորում, և որը մինչև նշանակումը զբաղեցրել է Հաշվեքննիչ պալատում ծառայության գլխավոր խմբի կամ վերջին երկու տարին՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունում ղեկավարի առնվազն մեկ տարվա ստաժ կամ այլ աուդիտորական կազմակերպությունում՝ ղեկավարի առնվազն երկու տարվա ստաժ.
5. Հաշվեքննիչ պալատի առաջին դասի ավագ հաշվեքննող կարող է նշանակվել սույն օրենքի 40-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որը հանձնել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ աուդիտորի որակավորման քննությունների ծրագրի՝ Հաշվեքննիչ պալատի սահմանած առնվազն չորս առարկաները, և որը մինչև նշանակումն առնվազն երկու տարի զբաղեցրել է Հաշվեքննիչ պալատում ծառայության առաջատար խմբի պաշտոն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  41

6. Հաշվեքննիչ պալատի երկրորդ դասի ավագ հաշվեքննող կարող է նշանակվել սույն օրենքի 40-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որը հանձնել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ աուդիտորի որակավորման քննությունների ծրագրի՝ Հաշվեքննիչ պալատի սահմանած առնվազն չորս առարկաները, և որը մինչև նշանակումն առնվազն մեկ տարի զբաղեցրել է Հաշվեքննիչ պալատում ծառայության առաջատար խմբի պաշտոն.
7. Հաշվեքննիչ պալատի երրորդ դասի ավագ հաշվեքննող կարող է նշանակվել սույն օրենքի 40-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որը հանձնել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ աուդիտորի որակավորման քննությունների ծրագրի՝ Հաշվեքննիչ պալատի սահմանած առնվազն չորս առարկաները, և որը մինչև նշանակումը զբաղեցրել է Հաշվեքննիչ պալատում ծառայության առաջատար խմբի պաշտոն կամ ունի կրտսեր հաշվեքննողի առնվազն երկու տարվա ստաժ կամ միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունում՝ աուդիտորի առնվազն երկու տարվա ստաժ կամ այլ աուդիտորական կազմակերպությունում՝ աուդիտորի առնվազն չորս տարվա ստաժ.
8. Հաշվեքննիչ պալատի առաջին դասի կրտսեր հաշվեքննող կարող է նշանակվել սույն օրենքի 40-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որը հանձնել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ աուդիտորի որակավորման քննությունների ծրագրի՝ Հաշվեքննիչ պալատի սահմանած առնվազն երկու առարկաները, և որը մինչև նշանակումն առնվազն երկու տարի զբաղեցրել է Հաշվեքննիչ պալատում ծառայության կրտսեր խմբի պաշտոն կամ ունի միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունում աուդիտորի առնվազն երկու տարվա ստաժ կամ այլ աուդիտորական կազմակերպությունում՝ աուդիտորի առնվազն չորս տարվա ստաժ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  41

9. Հաշվեքննիչ պալատի երկրորդ դասի կրտսեր հաշվեքննող կարող է նշանակվել սույն օրենքի 40-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որը հանձնել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ աուդիտորի որակավորման քննությունների ծրագրի՝ Հաշվեքննիչ պալատի սահմանած առնվազն երկու առարկաները, և որը մինչև նշանակումն առնվազն մեկ տարի զբաղեցրել է Հաշվեքննիչ պալատում ծառայության կրտսեր խմբի պաշտոն կամ ունի միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունում աուդիտորի առնվազն մեկուկես տարվա ստաժ կամ այլ աուդիտորական կազմակերպությունում՝ աուդիտորի առնվազն երկու տարվա ստաժ.
10. Հաշվեքննիչ պալատի երրորդ դասի կրտսեր հաշվեքննող կարող է նշանակվել սույն օրենքի 40-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որը հանձնել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ աուդիտորի որակավորման քննությունների ծրագրի՝ Հաշվեքննիչ պալատի սահմանած առնվազն երկու առարկաները, և որը մինչև նշանակումը զբաղեցրել է Հաշվեքննիչ պալատում ծառայության կրտսեր խմբի պաշտոն կամ ունի սկսնակ աուդիտորի առնվազն մեկ տարվա ստաժ և անցողիկ միավորով հաղթահարել է սկսնակ հաշվեքննողների համար նախատեսված վերապատրաստման դասընթացները կամ ունի միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունում աուդիտորի առնվազն մեկ տարվա ստաժ կամ այլ աուդիտորական կազմակերպությունում՝ աուդիտորի առնվազն մեկուկես տարվա ստաժ կամ տնտեսագիտության, ֆինանսների բնագավառներում՝ մասնագիտական աշխատանքի առնվազն երկու տարվա ստաժ.
11. Հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում չհանդիսացող՝ Հաշվեքննիչ պալատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում պաշտոնների նշանակման պայմանները սահմանում է Հաշվեքննիչ պալատը, որի համար սույն հոդվածի 2-10-րդ մասերով նախատեսված պայմանները կրում են կողմնորոշիչ բնույթ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  41

12. Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոնները (բացառությամբ ինքնավար պաշտոնների) համալրվում են Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով և պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա, բացառությամբ փոխադրման կարգով Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոնների համալրման.
13. Հաշվեքննիչ պալատում ծառայության թափուր պաշտոնը եթե չի զբաղեցվում փոխադրման կարգով, կամ թափուր պաշտոնը մինչև սույն օրենքով նախատեսված մրցութային կարգով զբաղեցնելը, կարող է զբաղեցվել ժամկետային աշխատանքային պայմանագրով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Սույն մասով սահմանված պայմանագիրը կնքվում է այն անձի հետ, որը բավարարում է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները: