Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ article 10 Ընկերությունների (ձեռնարկությունների) և «փոքր» մասնավորեցման օբյեկտների աշխատավորական կոլեկտիվի անդամների` մասնավորեցմանը մասնակցելու իրավունքը. 1. Մասնավորեցվող ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» մասնավորեցման օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող անձինք ունեն այդ ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» մասնավորեցման օբյեկտի գույքը ձեռք բերելու հավասար իրավունքներ. 2. Պետական բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության դեպքում` աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ համաժողովի) որոշմամբ աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահվում է պետական բաժնեմասի որոշակի մասը, բայց 20 տոկոսից ոչ ավելի, ընդ որում, միայն այն դեպքում, երբ աշխատավորական կոլեկտիվի անդամների ավելի քան 50 տոկոսը ցանկություն է հայտնել և բաժանորդագրվել է ընկերության (ձեռնարկության) պետական բաժնեմասի մինչև 20 տոկոսին. 3. «Փոքր» մասնավորեցման դեպքում ուղղակի վաճառքի ձևով այդ օբյեկտների աշխատավորական կոլեկտիվներն ունեն այդ օբյեկտների մասնավորեցման նախապատվության իրավունք: Սույն արտոնությունը չի տարածվում աճուրդով կամ մրցույթով վաճառվող «փոքր» մասնավորեցման օբյեկտների վրա: «Փոքր» մասնավորեցման դեպքում այդ օբյեկտները ձեռք բերած աշխատավորական կոլեկտիվները կարող են օգտվել տարաժամկետ վճարումների սանդղակից: Ընկերությունների կազմում գտնվող «փոքր» մասնավորեցման օբյեկտները մասնավորեցվում են այդ ընկերությունների կազմում, եթե այդ «փոքր» օբյեկտների աշխատավորական կոլեկտիվները մասնավորեցման հայտ չեն ներկայացրել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը: |