FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

article  28

Օտարերկրյա պետություններից ստացված խնդրանքներին ներկայացվող պահանջները.
1. Սույն օրենքով նախատեսված հաղորդակցման հիմքն օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գույքի առնչությամբ խնդրանքն է (այսուհետ սույն հոդվածում՝ խնդրանք).
2. Եթե այլ բան նախատեսված չէ հայցող պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող միջազգային պայմանագրով, ապա խնդրանքը պետք է պարունակի՝
    1) դիմող մարմնի անվանումը.
    2) խնդրանքի վերնագիրը.
    3) խնդրանքի առարկայի հետ առնչվող անձանց և գույքի վերաբերյալ բավարար տեղեկություններ.
    4) խնդրանքի էությունը և այն իրավական հիմքերը, որոնք հիմնավորում են դիմող մարմնի իրավասությունը՝ ուղարկելու տվյալ խնդրանքը.
3. Եթե խնդրանքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա դատարանի վճռի, հրամանի կամ ապահովման միջոցի մասին որոշման կատարմանը, ապա խնդրանքին կցվում է այն ներկայացնող պետության դատական ակտի հաստատված պատճենը, իսկ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ նաև այլ նյութեր: