FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  32

Կարգավորող պետական մարմնի լիազորությունները.
1. Կարգավորող պետական մարմինը`
    1) հրապարակային և մրցութային կարգով հատկացնում է սլոթ.
    2) իրականացնում է իրավաբանական կամ ֆիզիկական անձի հեղինակազորումը.
    3) իրականացնում է սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթը.
    4) իրականացնում է ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորումը.
    5) իրականացնում է մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթը.
    6) սահմանում է սլոթի օգտագործման, մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը, մրցույթի մասնակցության հայտերի ձևերը, ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և դիմումի ձևը.
    7) հաստատում է լիցենզիայի ձևերը.
    8) կազմում և հրապարակում է լիցենզիա ստացած անձանց ցուցակը, հսկողություն է իրականացնում լիցենզիայում նշված պայմանների և սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ.
    9) տեսալսողական հաղորդումների տեսագրությունների և ձայնագրությունների ընտրանքային դիտարկման միջոցով պարզում է դրանց համապատասխանությունը օրենսդրության և լիցենզիայի պահանջներին.
    10) վերահսկում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանությունը ստանդարտացման ազգային մարմնի ընդունած և գործողության մեջ դրած ստանդարտներին.
    11) սույն օրենքի խախտման կամ իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է պատասխանատվության միջոցներ.
    12) վերահսկում է Հեռարձակողների կողմից նախընտրական քարոզչության՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգի պահպանումը.
    13) ուսումնասիրում և պատասխանում կամ եզրակացություն է տալիս Հեռարձակողների, օպերատորների և տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեության վերաբերյալ բողոքներին, առաջարկություններին և հարցումներին.
    14) իրականացնում է Հեռարձակողների և օպերատորների գործունեության մշտադիտարկում.
    15) կարող է ներգրավվել տեսալսողական մեդիայի բնագավառին առնչվող միջազգային պայմանագրերի և իրավական ակտերի նախագծերի մշակմանը.
    16) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է ստուգումներ և ուսումնասիրություններ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  32

17) վերահսկողություն է իրականացնում Հանրային հեռարձակողներում տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման համար.
    18) սահմանում է Խորհրդի կողմից սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված հաշվետվություն ներկայացնելու կարգը և ձևը.
    19) սահմանում է ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ վարչապետին կամ արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե արտակարգ դրության տարածքի պարետ հանդիսացող պաշտոնյային եթերաժամանակ հատկացնելու կարգը և պայմանները.
    20) սահմանում է մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ձևը.
    21) օրենքով սահմանված կարգով հաստատում է իր կառուցվածքը.
    22) տալիս է եզրակացություն սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
    23) մասնակցում է տեսալսողական մեդիա ոլորտի քաղաքականության մշակմանը.
    24) սահմանում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման պայմանները և հրապարակում է ազատ սլոթների առկայության վերաբերյալ տեղեկատվություն.
    25) ստուգում է հեռարձակողի կողմից սլոթի օգտագործման լիցենզավորման հայտին կցված լիցենզիայի պայմանների համապատասխանությունը.
    26) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ.
2. Կարգավորող պետական մարմինը սույն օրենքով սահմանված սուբյեկտներից, պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն.
3. Տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում կարգավորող պետական մարմինն իրավասու է Հանրային հեռարձակողներին հանձնարարելու սահմանված ժամկետում վերացնել հայտնաբերված թերությունները.
4. Կարգավորող պետական մարմինը իրավասու է՝
    1) սույն օրենքի տուգանք նախատեսող հոդվածով արգելված արարք հայտնաբերելու դեպքում միջնորդություն ներկայացնելու Խորհուրդ Հանրային հեռարձակողի գործադիր տնօրենին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  32

2) լիցենզիայի գործողության կասեցում կամ դադարեցում նախատեսող հոդվածներով արգելված արարքները կատարելու, ինչպես նաև սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում միջնորդություն ներկայացնելու Խորհուրդ Հանրային հեռարձակողի գործադիր տնօրենի պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ.
5. Կարգավորող պետական մարմինը Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող մուլտիպլեքս և ցանցային օպերատորներին՝ հեռարձակումը անհապաղ դադարեցնելու համար.
6. Կարգավորող պետական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս կարող է հասարակական կամ պայմանագրային հիմունքներով ներգրավել մասնագետների և փորձագետների.
7. Կարգավորող պետական մարմինն ընդունում է սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական, անհատական և ներքին ակտեր.
8. Կարգավորող պետական մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում են նաև կարգավորող պետական մարմնի պաշտոնական կայքէջում.
9. Կարգավորող պետական մարմինը, կարգավորող պետական մարմնի անդամները և կարգավորող պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներն իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են և ենթարկվում են միայն օրենքին: Չի թույլատրվում անօրինական ազդեցություն և միջամտություն նրանց գործունեությանը: