FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  7.1

Կենտրոնական բանկի համագործակցությունը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ.
1. Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց նկատմամբ տնտեսական մրցակցության գործառույթները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) իրականացնում է Կենտրոնական բանկի հետ համագործակցության սկզբունքի հիման վրա.
2. Կենտրոնական բանկը գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների, համակենտրոնացումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելուց առաջ դրանք ներկայացնում է Հանձնաժողով՝ կարծիքի.
3. Հանձնաժողովի նախագահը և Կենտրոնական բանկի նախագահը ստորագրում են համատեղ հրաման, որով կարգավորվում են՝
    ա) մրցակցության պաշտպանության խնդիրների հետ կապված համագործակցության ուղղություններն ու ընթացակարգերը.
    բ) Հանձնաժողովի ու Կենտրոնական բանկի միջև տեղեկատվության, այդ թվում՝ տնտեսական մրցակցության խնդիրների վերաբերյալ ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվության փոխանակման դեպքերն ու կարգը.
    գ) այն դեպքերը, երբ Հանձնաժողովն ու Կենտրոնական բանկը իրականացնում են իրենց իրավասությունները Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց նկատմամբ և այդ դեպքերում Հանձնաժողովի դիրքորոշման ներկայացման ընթացակարգն ու փոխհամագործակցության մանրամասները.
    դ) ոլորտում մրցակցության պաշտպանության վերաբերյալ սույն հոդվածով նախատեսված, ինչպես նաև օրենքով չարգելված այլ հարցեր.
4. Սույն հոդվածով նախատեսված ոլորտում տնտեսական մրցակցության վերաբերյալ խնդիրների մասին Հանձնաժողովը տեղեկացնում է Կենտրոնական բանկին.
5. Հանձնաժողովը ձեռնպահ է մնում տնտեսական մրցակցության վերաբերյալ բարձրացրած հարցի հետ կապված որևէ միջամտությունից, եթե Կենտրոնական բանկը Հանձնաժողովին հիմնավոր կերպով տեղեկացնում է, որ այդ հարցը, օրենքով սահմանված կարգավորման նպատակներից ելնելով, վերապահվում է Կենտրոնական բանկին, և Կենտրոնական բանկը իրականացնում է օրենքով սահմանված գործառույթներ: Հանձնաժողովը սույն հոդվածով սահմանված կարգով կարող է արտահայտել դիրքորոշում, իսկ վերջնական որոշումն ընդունում է Կենտրոնական բանկը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  7.1

6. Կենտրոնական բանկը ձեռնարկվող միջոցառումների ընթացքում Հանձնաժողովին պետք է օրենքով սահմանված շրջանակներում հնարավորություն ընձեռի ներկայացնելու իր դիրքորոշումը: Կենտրոնական բանկը պարտադիր անդրադառնում է Հանձնաժողովի կողմից բարձրացված բոլոր հարցերին և արտահայտած դիրքորոշումներին՝ նշելով դրանք ընդունելու կամ չընդունելու հիմնավորումները: Կենտրոնական բանկն իր վերջնական դիրքորոշման կամ որոշման մեջ պետք է հիշատակի Հանձնաժողովի դիրքորոշումը, ինչպես նաև այն չընդունելու դեպքում՝ դրա հիմնավորումները: Սույն մասով սահմանված կարգով Հանձնաժողովի կողմից դիրքորոշում չներկայացվելու դեպքում Կենտրոնական բանկի որոշումը կամ դիրքորոշումը ընդունվում է առանց Հանձնաժողովի կարծիքի.
7. Սույն հոդվածի 2-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված ընթացակարգը չի կիրառվում այն բացառիկ դեպքերում, երբ Կենտրոնական բանկը նպատակ ունի կանխել ֆինանսական կայունությանն ու գների կայունությանն սպառնացող հնարավոր վտանգը կամ արձագանքել դրան, ֆինանսական կազմակերպությանը ճանաչում է անվճարունակ կամ սնանկ, իրականացնում է ֆինանսական կազմակերպության կամ դրա մասնակցի բաժնեմասի կամ բաժնետոմսի հարկադիր օտարում, իրականացնում է ֆինանսական կազմակերպության վերակազմակերպում, հարկադիր վաճառք կամ լուծարում: Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված համատեղ հրամանով կարող են սահմանվել նաև այլ բացառիկ դեպքեր: Սույն մասով նախատեսված դեպքերում ընդունված որոշումները Կենտրոնական բանկը հանձնում է Հանձնաժողովին, բացառությամբ այն հատվածների, որոնք պարունակում են բանկային գաղտնիք կամ այնպիսի տեղեկություն, որի տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա: