Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 213 Բանկի խորհուրդը: Բանկի խորհրդի ձևավորումը. 1. Բանկի խորհուրդն իրականացնում է բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը՝ օրենքով խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի սահմաններում: Բանկի խորհուրդը պետք է կազմված լինի առնվազն 5 և առավելագույնը 15 անդամից: Խորհրդի անդամներն ընտրվում են բանկի տարեկան ընդհանուր ժողովում բանկի ներկա մասնակիցների կողմից, իսկ բանկի խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում՝ արտահերթ ընդհանուր ժողովում բանկի ներկա մասնակիցների կողմից՝ օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով: Ընդհանուր ժողովին բանկի խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել բանկի մասնակիցները, ինչպես նաև խորհուրդը (բացառությամբ առաջին անգամ խորհրդի ձևավորման դեպքի): Սույն մասի երկրորդ և երրորդ պարբերությունները չեն տարածվում սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերի վրա. 2. Բանկի այն մասնակիցները, որոնք ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ տիրապետում են բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 10 և ավելի տոկոսին, իրավունք ունեն առանց ընտրության ընդգրկվելու խորհրդի կազմում կամ դրանում նշանակելու իրենց ներկայացուցչին. 3. Բանկի այն մասնակիցները, որոնք ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ տիրապետում են բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) մինչև 10 տոկոսին, կարող են միավորվել և բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 10 և ավելի տոկոսը համալրելու դեպքում՝ առանց ընդհանուր ժողովի կողմից ընտրության ընդգրկել իրենց ներկայացուցչին խորհրդի կազմում: Սույն մասի առաջին պարբերությամբ նշված ձևով ներկայացուցչի ընդգրկումը խորհրդում հնարավոր է միայն բանկի մասնակիցների խմբի ստեղծման մասին համապատասխան պայմանագրի առկայության և այդ պայմանագրի վերաբերյալ ընդհանուր ժողովին տեղեկացնելու դեպքում: Սույն մասի երկրորդ պարբերությամբ նշված պայմանագիրը պետք է պարունակի հետևյալ պայմաններն ու տեղեկությունները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 213 ա) բանկի միավորվող մասնակիցների վերաբերյալ տվյալներ, ներառյալ՝ նրանց պատկանող բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) քանակը. բ) միավորվող մասնակիցների կողմից առաջարկվող խորհրդի անդամի թեկնածուի վերաբերյալ սույն օրենքի 43 հոդվածի հինգերորդ մասով սահմանված տեղեկությունները. գ) պայման այն մասին, որ պայմանագիրը կնքվում է առնվազն մեկ տարի ժամկետով և մինչև այդ ժամկետի ավարտը փոփոխման կամ լուծման ենթակա չէ. դ) միավորվող մասնակիցների հայեցողությամբ՝ այլ պայմաններ: Պայմանագրի պատճենները տրամադրվում են ընդհանուր ժողովի բոլոր մասնակիցներին՝ ընդհանուր ժողովի կայացման, իսկ հեռակա կարգով քվեարկության դեպքում՝ լրացրած քվեաթերթիկները բանկի կողմից ընդունելու համար սահմանված ժամկետի վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ. 4. Բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցներն իրավունք ունեն իրենց շահերը ներկայացնող ներկայացուցչին ընդգրկելու բանկի խորհրդի կազմում: Սույն մասի կիրառման առումով բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակից է համարվում տվյալ բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 10 տոկոսից պակասին տիրապետող այն մասնակիցը, որը չի կնքել սույն հոդվածի երրորդ մասում նշված պայմանագիրը: Բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների միասնական ներկայացուցիչը պետք է առաջադրվի նրանց կողմից և ընդգրկվի խորհրդի կազմում՝ առանց ընդհանուր ժողովի կողմից ընտրության: Բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների ներկայացուցչի ընտրությանը մասնակցում են փոքր մասնակցություն ունեցող մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները, թեկուզև դրանց թիվը կազմի մեկ: Բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների ներկայացուցչի ընտրությանը չեն մասնակցում սույն հոդվածի երրորդ մասում նշված պայմանագիրը կնքած բանկի մասնակիցները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 213 Բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների ներկայացուցչի ընտրության, առաջադրման և բանկի խորհրդում ընդգրկման կարգը սահմանվում է կանոնադրությամբ: Ընդ որում, բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների առաջադրած ներկայացուցչի մասին՝ օրենքով պահանջվող տեղեկատվությունը խորհրդի կողմից ներկայացվում է ընդհանուր ժողովի բոլոր մասնակիցներին՝ ընդհանուր ժողովի կայացման, իսկ հեռակա կարգով քվեարկության դեպքում՝ լրացրած քվեաթերթիկները բանկի կողմից ընդունելու համար սահմանված ժամկետի վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ: 5․ Սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերում խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարման (դադարեցման) կարգն ու պայմանները սահմանվում են կանոնադրությամբ. 6. Բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի խորհրդի անդամ, եթե նա ունի բանկային կամ ապահովագրության կամ արժեթղթերի շուկայի ոլորտում առնվազն վեց տարվա մասնագիտական ստաժ, որից երեք տարին՝ ընկերության գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, խորհրդի անդամի կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամի պաշտոնում, կամ հանդիսանում է միջազգային ֆինանսական կազմակերպության ներկայացուցիչ կամ ունի տնտեսագիտության բնագավառում ակադեմիական կամ հետազոտական աշխատանքի առնվազն չորս տարվա մասնագիտական ստաժ, և որի կողմից այլ բանկի խորհրդի անդամ հանդիսանալը չի ունենա բացասական ազդեցություն կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի բնականոն գործունեության վրա, և որի նկատմամբ կիրառելի կլինեն բանկի ղեկավար լինելը բացառող՝ օրենքով սահմանված հիմքերը։ Սույն մասով նախատեսված անձը կարող է խորհրդի անդամ լինել ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի կեսում: |