Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը և կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը. 1. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը կազմված է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարից, կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներից և դատախազներից, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում՝ նաև տեղակալից (տեղակալներից). 2. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ (տեղակալներ): Գլխավոր դատախազության վարչությունը կարող է ունենալ նաև բաժիններ. 3. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ՝ ստորաբաժանում) ղեկավարը` 1) ղեկավարում, կազմակերպում և համակարգում է իր ղեկավարած ստորաբաժանման գործունեությունը. 2) ապահովում է գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, հանձնարարությունների, ինչպես նաև գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարականների, հանձնարարությունների կատարումը. 3) առաջարկություն է ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալի, կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազների և դատախազների (այսուհետ՝ ստորաբաժանման դատախազներ) միջև աշխատանքի բաժանում կատարելու վերաբերյալ. 4) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին` իր ղեկավարած ստորաբաժանման դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև նրանց առաջխաղացման վերաբերյալ. 5) առաջարկներ է ներկայացնում դատախազության գլխավոր քարտուղարին իր նշանակած քաղաքացիական ծառայողներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ. 6) վերահսկողություն է իրականացնում ստորաբաժանման աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման և ամրապնդման, նրանց կողմից պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ. 7) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 4. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը իր ղեկավարած ստորաբաժանման գործունեության համար պատասխանատվություն է կրում գլխավոր դատախազի և գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի առջև. 5. Գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարությամբ կամ իր նախաձեռնությամբ գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն իր իրավասության շրջանակներում՝ 1) կարող է Երևան քաղաքի դատախազից, Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազներից պահանջել վարույթի կամ այլ նյութեր, դրանց հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն. 2) գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին առաջարկություններ ներկայացնել Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազությունների կողմից դատախազության լիազորությունների կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացման ուղղությամբ. 6. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված լիազորություններն իրականացնում է անձամբ կամ ստորաբաժանման դատախազների միջոցով. 7. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված լիազորություններն իրականացնելիս դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առերևույթ հիմքեր հայտնաբերելու դեպքում սույն օրենքով սահմանված կարգով կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ օրենքով սահմանված կարգով դիմում է գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին. 8. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և կառուցվածքային ստորաբաժանումների դատախազներն իրականացնում են սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված լիազորությունները: |