Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 258 Անձնական օգտագործման ապրանքների մասով իրականացվող մաքսային գործառնությունները. 1. Անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային գործառնությունները, կախված Միության մաքսային սահմանով դրանք տեղափոխելու եղանակներից, իրականացվում են Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում կամ այն անդամ պետության մաքսային մարմնում, որի տարածքում մշտական կամ ժամանակավորապես բնակվում կամ ժամանակավոր գտնվում է այն ֆիզիկական անձը, որը կարող է հանդես գալ որպես այդ ապրանքների հայտարարատու: Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան սահմանված դեպքերում անձնական օգտագործման ապրանքները երկաթուղային տրանսպորտով փոխադրելիս՝ դրանց հետ կապված մաքսային գործառնությունները կարող են իրականացվել ուղևորատար գնացքների ընթացուղում. 2. Ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքները տրանսպորտային միջոցներով, բացառությամբ նավերի և օդանավերի, տեղափոխելու դեպքում մաքսային մարմիններն այդ անձանց հնարավորություն են տալիս իրականացնելու մաքսային գործառնություններ՝ առանց այդ տրանսպորտային միջոցներից հեռանալու, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերն ու ակտերը պահպանելու համար. 3. Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս դրանց գտնվելու և օգտագործվելու համար պետք է բաց թողնվեն մաքսային մարմինների կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ անձնական օգտագործման այդ ապրանքները համարվում են սույն Օրենսգրքի 262-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված իրադարձությունների վրա հասնելու ժամանակ բաց թողնված՝ սույն գլխով նախատեսված կարգով և պայմաններով, առանց այդ ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու` բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 258 4. Մաքսային հայտարարագրման ենթակա անձնական օգտագործման այն ապրանքների մասով, որոնք Միության մաքսային սահմանով տեղափոխվում են ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում կամ առաքվում են փոխադրողի կողմից, Միության մաքսային տարածք դրանց ներմուծումից հետո կամ այն ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային տարածքից արտահանման համար, որոնք, սույն Օրենսգրքին համապատասխան կարող են հանդես գալ որպես անձնական օգտագործման այդ ապրանքների հայտարարատուներ, պետք է իրականացվեն ազատ շրջանառության համար բացթողման, ժամանակավոր ներմուծման, արտահանման, ժամանակավոր արտահանման կամ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման համար դրանց մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնություններ, եթե անձնական օգտագործման ապրանքները կարող են ձևակերպվել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ սույն Օրենսգրքի 263-րդ հոդվածին համապատասխան: «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված անձնական օգտագործման ապրանքների մասով՝ ազատ շրջանառության համար բացթողման կամ ժամանակավոր ներմուծման համար մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունները պետք է իրականացվեն այն ֆիզիկական անձանց կողմից, որոնք, սույն Օրենսգրքին համապատասխան, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտից հետո կարող են հանդես գալ որպես անձնական օգտագործման այդ ապրանքների հայտարարատուներ: Մինչև մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնություններն իրականացնելը կամ մաքսային մարմնի կողմից անձնական օգտագործման ապրանքները բաց թողնելը մերժելու դեպքում նշված անձնական օգտագործման ապրանքները կարող են հանձնվել ժամանակավոր պահպանման, իսկ անձնական օգտագործման այն ապրանքները, որոնք գտնվում են Միության մաքսային սահմանով տեղափոխման վայրերում, նույնպես կարող են արտահանվել Միության մաքսային տարածքից, եթե այդ ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծումից հետո դուրս չեն եկել ժամանման վայրից կամ մեկնման վայրից հետ են ներմուծվել Միության մաքսային տարածք: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 258 Սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված մաքսային գործառնությունները նաև իրականացվում են այլ անձանց կողմից՝ սույն Օրենսգրքի 260-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում. 5. Բացթողման պայմանները չպահպանելու և անձնական օգտագործման ապրանքների համար սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված մաքսային գործառնությունները չիրականացնելու պատճառով մաքսային մարմնի կողմից անձնական օգտագործման ապրանքները բաց թողնելու անհնարինության դեպքում այդ ապրանքներն արգելապահվում են մաքսային մարմնի կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան. 6. Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների կամ Միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծված (սույն գլխում այսուհետ՝ ժամանակավոր ներմուծում) անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային գործառնությունների իրականացման, այդ ապրանքների բացթողման և դրանք մաքսային հսկողության տակ չգտնվող ճանաչելու մասին փաստն արտացոլելու կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից և անդամ պետությունների օրենսդրությամբ՝ Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում կամ Հանձնաժողովի կողմից չկարգավորվող մասով: Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային գործառնություններն իրականացվում են՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 40-րդ գլխով սահմանված առանձնահատկությունները, իսկ սույն Օրենսգրքի 40-րդ գլխով չկարգավորվող մասով՝ հաշվի առնելով անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված առանձնահատկությունները. 7. Այն ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու ժամանակ, որոնց տեղափոխումը Միության մաքսային սահմանով իրականացվում է ֆիզիկական անձի կողմից առանց մաքսային հայտարարագրման, մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրավունք ունի պահանջելու, որ ֆիզիկական անձը ներկայացնի այդպիսի ապրանքները, ինչպես նաև ֆիզիկական անձի կողմից ներկայացված, այդ թվում՝ նրա բանավոր հարցման արդյունքներով ստացված, տեղեկությունների հավաստիությունը հաստատող՝ նրա մոտ առկա փաստաթղթերը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 258 8. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման այն վայրերում, որտեղ չի կիրառվում երկուղի համակարգը, մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման վայրերը երթևեկության գոտիներում նշվում են մաքսային գործառնությունների մեկնարկի և ավարտի գծերով: Առանց ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու մաքսային գործառնությունների ելքի գիծը ֆիզիկական անձի կողմից հատելը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն, եթե այլ բան սահմանված չէ անդամ պետությունների օրենսդրությամբ: Այն դեպքում, երբ ֆիզիկական անձն ուղևորվում է տրանսպորտային միջոցով, և եթե անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան հնարավորություն է տրվում տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների մասով իրականացնելու մաքսային գործառնություններ՝ առանց տրանսպորտային միջոցներից հեռանալու, մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն է համարվում պաշտոնատար անձին բանավոր հարցման արդյունքներով ուղևորային մաքսային հայտարարագիր չներկայացնելը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 258 9. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու անձնական օգտագործման այն ապրանքների մասով մաքսային գործառնություններ կատարելու և մաքսային վերահսկողություն իրականացնելու առանձնահատկությունները, որոնք ավիափոխադրողի կողմից ընդունվել են փոխադրման ուղեկցվող ուղեբեռով, որն ուղարկվում է Միության մաքսային տարածքից Միության մաքսային տարածքից դուրս գտնվող նշանակման վայր՝ մեկնման վայրում միջանկյալ վայրէջքի կատարմամբ, կամ ուղարկվում է Միության մաքսային տարածքից դուրս գտնվող վայրից Միության մաքսային տարածքում գտնվող նշանակման վայր՝ ժամանման վայրում միջանկյալ վայրէջքի կատարմամբ, այդպիսի ապրանքների մասով մաքսային գործառնություններ իրականացնելու համար մեկնման վայրերի (ժամանման վայրերի) սարքավորումներին և տեխնիկական հագեցվածությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև մաքսային մարմինների, ավիափոխադրողների և ֆիզիկական անձանց միջև փոխգործակցության պայմանները, որոնք անհրաժեշտ են այդպիսի առանձնահատկություններով մաքսային գործառնություններ կատարելու և մաքսային հսկողություն իրականացնելու համար: |