FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Փրկարար ծառայության պաշտոնների խմբերը և փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկը.
1. Փրկարար ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից.
2. Փրկարար ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
    ա) փրկարար ծառայության բարձրագույն պաշտոններ.
    բ) փրկարար ծառայության գլխավոր պաշտոններ.
    գ) փրկարար ծառայության ավագ պաշտոններ.
    դ) փրկարար ծառայության միջին պաշտոններ.
    ե) փրկարար ծառայության կրտսեր պաշտոն.
3. Փրկարար ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում և (կամ) փոփոխում է Լիազոր մարմնի ղեկավարը, և վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Փրկարար ծառայության ղեկավարը և տեղակալները համարվում են պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկում.
4. Սույն օրենքով փրկարարական ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները տարածվում են փրկարար ծառայության տնօրենի և նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը փրկարար ծառայության տնօրենի և նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում.
5. Փրկարար ծառայության տնօրենի և տնօրենի տեղակալի ծառայության ստաժը հաշվարկվում է փրկարար ծառայության ստաժում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական ծառայության հիմնական պաշտոնների, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, դատախազության պաշտոնների, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ինքնավար պաշտոնների և հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության պաշտոնների (այդ թվում՝ ինքնավար պաշտոնների) միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը: