FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  464

Անցումային դրույթներ՝ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց վերաբերյալ.
1. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք, որոնք ընդգրկված են մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրում, մաքսային միության մաքսային օրենսդրությանը համապատասխան, սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մաքսային գործի բնագավառում գործունեություն են իրականացնում սույն Օրենսգրքին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հոդվածի դրույթները.
2. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրում ընդգրկելու պայմանների պահպանման նպատակներով տրամադրված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը, մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը, ճանաչվում է որպես մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովում սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից և ապահովում է մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի՝ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսները վճարելու պարտավորության կատարումը՝ սույն Օրենսգրքին համապատասխան.
3. Մինչև սույն Օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելը մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովումը, որի տրամադրումը պայման է որպես մաքսային ներկայացուցիչ գործունեություն իրականացնելու համար հավակնող իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու համար, տրամադրվում է մեկ միլիոն եվրոյին համարժեք գումարի չափով.
4. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի կողմից կսահմանվի սույն հոդվածի 3-րդ կետում նշված՝ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովման չափից տարբեր չափ, մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկված անձինք, մինչև Հանձնաժողովի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելը, պարտավոր են այդ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսից ոչ ուշ տրամադրել նշված ապահովումը Հանձնաժողովի կողմից սահմանված չափով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  464

5. Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները չեն կիրառվում, եթե մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրվում է որպես մաքսային ներկայացուցիչ գործունեություն իրականացնելու համար հավակնող այն իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու համար, որի գործունեության ոլորտը որպես մաքսային ներկայացուցիչ սահմանափակ կլինի արտահանման մաքսատուրքերով չհարկվող և «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կապված մաքսային գործառնությունների իրականացմամբ.
6. Սույն Օրենսգիրքը Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ մտնելուց հետո, մինչև այդ անդամ պետությունների օրենսդրությունում փոփոխություններ կատարելը, մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու՝ սույն Օրենսգրքի 402-րդ հոդվածով և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պայմանների հետ մեկտեղ առկա է նաև հետևյալ պայմանը. մաքսային ներկայացուցիչն իր աշխատակազմում պետք է ունենա առնվազն 2 աշխատող, որոնք ունեն անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջներին իրենց համապատասխանությունը հաստատող փաստաթուղթ: Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկված անձինք մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը, այն ուժի մեջ մտնելուց հետո մաքսային ներկայացուցչի այլ պարտավորությունների հետ մեկտեղ պարտավոր են պահպանել սույն կետի առաջին պարբերությունում նշված՝ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկվելու պայմանը: