Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 106 «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով տեղափոխվող ապրանքների փոխադրման ժամանակ փոխադրողի պարտավորություններն ու պատասխանատվությունը. 1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխադրման ժամանակ փոխադրողի պարտավորությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 150-րդ հոդվածով. 2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և փաստաթղթերը նշանակման մաքսային մարմին չհասցնելու դեպքում փոխադրողը պատասխանատվություն է կրում սույն օրենքով սահմանված կարգով, եթե ապրանքներն այդ ընթացակարգով բաց են թողնվել Հայաստանի Հանրապետությունում. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքից բացի, այլ դեպքերում «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման ժամանակ փոխադրողի կողմից իր պարտավորությունների չկատարման դեպքում վերջինս պատասխանատվություն է կրում սույն օրենքով սահմանված կարգով, եթե խախտումը հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության տարածքում: |