FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  121

Հարկադիր աճուրդի իրավաչափությունը վիճարկելը.
1. Հարկադիր աճուրդը դրա արձանագրությունը Ծառայության աճուրդի ինտերնետային կայքում հրապարակվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, կարող է վիճարկվել և դատական կարգով ոչ իրավաչափ ճանաչվել շահագրգիռ անձի պահանջով, եթե այն անցկացվել է օրենքի խախտմամբ, և թույլ տրված խախտումն ազդել է կամ կարող էր ազդել հարկադիր աճուրդի արդյունքների վրա.
2. Հարկադիր աճուրդը ոչ իրավաչափ ճանաչվելու հետևանքով աճուրդի արդյունքով ձեռք բերված գույքը չի կարող հետ պահանջվել գնորդից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայցը բավարարվելու դեպքի։ Հարկադիր աճուրդը ոչ իրավաչափ ճանաչվելն ինքնին հիմք չէ աճուրդի արդյունքով կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և այդ պայմանագրի հիման վրա ծագած՝ գնորդի սեփականության իրավունքը դադարեցնելու (իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու, առկա պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու) համար.
3. Գույքի նախկին սեփականատեր հայցվորը կարող է ոչ իրավաչափ ճանաչված հարկադիր աճուրդով իրացված գույքն իրեն վերադարձնելու պահանջ ներկայացնել, եթե՝
    1) սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի իմաստով վերացվել է (են) աճուրդի ավարտի օրվա դրությամբ պարտապանի նկատմամբ հարուցված և չկարճված կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարի երեք քառորդից ավելին սահմանող կատարման ենթակա ակտ(եր)ը, կամ ոչ իրավաչափ է ճանաչվել աճուրդի ավարտի օրվա դրությամբ պարտապանի նկատմամբ հարուցված և չկարճված կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարի երեք քառորդից ավելին սահմանող կատարողական վարույթ(ներ)ի հարուցումը․ 2) օրենքով սահմանված կարգով հաստատվել է, որ աճուրդի ավարտի օրվա դրությամբ պարտապանի նկատմամբ հարուցված և չկարճված կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարի երեք քառորդից ավելին սահմանող կատարողական վարույթ(ներ)ը կարճելու հիմք(եր)ի առկայությունը մինչև գույքը հարկադիր աճուրդով իրացնելը հարկադիր կատարողին հայտնի լինելու պայմաններում այդ վարույթ(ներ)ը ոչ իրավաչափ կերպով չի (չեն) կարճվել.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  121

3) օրենքով սահմանված կարգով հաստատվել է, որ հարկադիր իրացված գույքը պատկանել է ոչ թե կատարողական վարույթով պարտապանին, իսկ կատարման ենթակա ակտով երրորդ անձ գրավատուի գույքի վրա բռնագանձում տարածելը թույլատրված լինելու դեպքում՝ գրավատուին, այլ տվյալ դատական գործով հայցվորին.
4. Եթե հարկադիր աճուրդը ճանաչվել է ոչ իրավաչափ, սակայն աճուրդով իրացված գույքը սույն հոդվածով սահմանված հիմքերով պարտապանին (գույքի նախկին սեփականատիրոջը) վերադարձման ենթակա չէ, ապա պարտապանը (գույքի նախկին սեփականատերը) իրավունք ունի Ծառայությունից պահանջելու հատուցել ոչ իրավաչափ ճանաչված հարկադիր աճուրդով իրեն պատճառված վնասը՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով.
5. Հարկադիր աճուրդի մասնակցի կամ ոչ իրավաչափ կերպով աճուրդին մասնակցելու հնարավորություն չստացած անձի պահանջով աճուրդը ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում հայցվորն իրավունք ունի Ծառայությունից պահանջելու հատուցել ոչ իրավաչափ ճանաչված հարկադիր աճուրդով իրեն պատճառված վնասը՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։ Սույն մասով վնասի առկայությունը կամ չափը չհիմնավորվելու դեպքում հայցվորին տրամադրվում է փոխհատուցում՝ ոչ իրավաչափ ճանաչված հարկադիր աճուրդով լոտի իրացման գնի 10 տոկոսի, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի 3.000-ապատիկի չափով.
6. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայցը բավարարվելու դեպքում՝
    1) կարճված կատարողական վարույթը վերսկսվում է.
    2) դատական ակտի հիման վրա դադարում է գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը, և նույն պայմանագրի հիմքով գնորդի սեփականության իրավունքի նոր գրանցում կատարվել չի կարող.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  121

3) հայցվորի սեփականության իրավունքը, իրացման հետևանքով դադարած գույքային իրավունքները և սահմանափակումները վերականգնվում են (գրանցվում, հաշվառվում են), իսկ իրացման հետևանքով կատարված իրավունքների պետական գրանցումներն իրենց իրավաբանական ուժը կորցնում են բացառապես սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայցը բավարարող դատական ակտի հիման վրա, եթե չկան սույն կետում նշված իրավունքների, սահմանափակումների և պետական գրանցումների դադարման (ուժը կորցնելու)` օրենքով նախատեսված այլ հիմքեր.
    4) գնորդի կողմից գույքը վերադարձվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Ծառայությունը նրան է վերադարձնում դրա գնման գինը.
    5) պահանջատերը, պարտապանը և այլ անձինք գույքի հարկադիր իրացումից ստացված գումարներն իրենց ստացած չափով հարկադիր կատարողի որոշման հիման վրա վերադարձնում են Ծառայությանը, և պահանջատիրոջ պահանջի բավարարված մասը նվազեցվում է իր վերադարձրած գումարի չափով.
7. Հարկադիր կատարողի՝ սույն հոդվածի 6-րդ մասի 5-րդ կետով սահմանված որոշումը հիմք է վերադարձման ենթակա գումարը բռնագանձելու համար, ընդ որում՝ աճուրդը ոչ իրավաչափ ճանաչվելու հետևանքով պարտապանին (գրավատուին) վերադարձված գույքի նոր իրացումից ստացված գումարն առաջին հերթին ուղղվում է Ծառայության պահանջի բավարարմանը։