FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  57

Ծնողական իրավունքների պաշտպանությունը.
1. Ծնողները կարող են պահանջել վերադարձնել իրենց երեխային այն անձից, ով նրան իր մոտ է պահում առանց օրինական հիմքի կամ առանց դատարանի որոշման։ Վեճի առկայության դեպքում ծնողներն իրենց ծնողական իրավունքները պաշտպանելու համար կարող են դիմել դատարան։ Հաշվի առնելով երեխայի կարծիքը` դատարանը կարող է մերժել ծնողների հայցի բավարարումը, եթե հանգի այն եզրակացության, որ ծնողներին վերադարձնելը չի բխում երեխայի լավագույն շահերից.
2. Եթե դատական կարգով հաստատվում է, որ ո´չ ծնողները, ո´չ էլ այն անձը, որի մոտ գտնվում է երեխան, ի վիճակի չեն ապահովելու նրա դաստիարակությունն ու զարգացումը, ապա դատարանը երեխային հանձնում է խնամակալության և հոգաբարձության մարմնի խնամքին։