FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  230

Խմբային հայցով գործի քննության կարգը.
1. Դատարանը խմբային հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ինչպես նաև գործով ընդունված բոլոր դատական ակտերը դրանք կայացվելու օրվանից եռօրյա ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով ուղարկում է խմբային հայցով ներկայացուցչին.
2. Խմբային հայց ներկայացրած հայցվորներից յուրաքանչյուրին տրամադրվում է նրա կողմից հայցվող դատական ակտը համապատասխան գրավոր դիմումը դատարան ներկայացնելու օրվանից հետո` երեք օրվա ընթացքում.
3. Խմբային հայցից հայցվորի հրաժարման դեպքում գործի քննությունը մյուս հայցվորների մասով շարունակվում է սույն գլխի կանոններով, եթե նրանց քանակը 20 կամ ավելի է: Հակառակ դեպքում գործը քննվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով.
4. Բոլոր հայցվորների կողմից հայցից հրաժարվելու դեպքում դատարանը գործի վարույթը կարճում է: