Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 10 Քրեական օրենքի գործողությունը քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքում կատարելու դեպքում. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական օրենքով նախատեսված արարք կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով. 2. Քրեական օրենքով նախատեսված արարքը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված, եթե դրա բաղկացուցիչ մասերից որևէ մեկն իրականացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում: Քրեական օրենքով նախատեսված արարքը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված նաև այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամանակ անձը հանցակցել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարելուն. 3. Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական օրենքով նախատեսված արարքը կատարած օտարերկրյա դիվանագիտական, հյուպատոսական կամ միջազգային կազմակերպության համար սահմանված անձեռնմխելիությունից օգտվող անձի քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան. 4. Եթե անձը քրեական օրենքով նախատեսված արարքը կատարել է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այն վայրում, որտեղ գործում է օտարերկրյա պետության դիվանագիտական, հյուպատոսական կամ միջազգային կազմակերպության համար սահմանված անձեռնմխելիությունը, ապա նրա քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի: |