Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 478 Ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը. 1. Իրավասու անձի կողմից ապօրինի ձերբակալելը, կալանավորելը կամ ազատման ենթակա ձերբակալված կամ կալանավորված անձին ապօրինի ազատ չարձակելը` պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ հանգեցրել է ինքնասպանության, հոգեկան խանգարման կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով. 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ 2) շահադիտական դրդումներով` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով: |