FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  49

ա. հանքի ֆիզիկական փակման ծրագիրը, որում ներառվում է ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների և շինությունների ապամոնտաժումը,
    բ. օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի, ներառյալ` ռեկուլտիվացիայի ծրագիրը հանքի գոյության ընթացքում (ելնելով հանքավայրի շահագործման եղանակից),
    գ. աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը` օրենսդրությամբ սահմանված կարգով,
    դ. օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը,
    ե. հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ հանքի փակման վերջնական ծրագրի կազմման հավաստումը,
    զ. հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները.
    8) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.
8.1) դիմումը ներկայացնելուց հետո մինչև իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական շահառուի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.
    9) ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.
    10) ֆինանսական առաջարկներ և երաշխիքներ, որոնք պետք է ներառեն մանրամասներ հանքի աշխատանքի, կապիտալ և գործառնական ծախսերի վերաբերյալ.
10.1) ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը և համապատասխան ֆինանսական երաշխիքը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանը և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները.
    11) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման համար սահմանված պետական տուրքի անդորրագիրը.
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  49

Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումը.
1. Իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը) մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով կարող է դիմել լիազոր մարմին այն հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի համար, որտեղ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախորդող 10 տարվա ընթացքում ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով հաստատվել են օգտակար հանածոյի պաշարներ: Օգտակար հանածոյի պաշարների հաստատման ամսաթիվ է համարվում այն ամսաթիվը, որի դրությամբ կազմվել է ընդերքաբանական փորձաքննության ներկայացված և հաստատված պաշարների վերաբերյալ հաշվետվությունը.
1.1. Ոչ մետաղական օգտակար հանածոների նոր հանքավայրերի դեպքում, որոնց պաշարները գնահատվել և հաստատվել են 2021 թվականից սկսած, իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը) օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով կարող է դիմել լիազոր մարմին այն հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի համար, որտեղ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախորդող 10 տարվա ընթացքում ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով հաստատվել են օգտակար հանածոյի պաշարներ: Մինչև 2021 թվականը գնահատված և հաստատված պաշարներով ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի կամ հանքավայրերի աշխարհագրորեն առանձնացված տեղամասերի դեպքում սույն մասով սահմանված պաշարների հաստատման ժամկետային սահմանափակումը չի կիրառվում.
2. Դիմումում նշվում կամ դրան կից ներկայացվում են (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)`
    1) դիմումատուի պետական գրանցման համարը, նշում դիմումատուի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի չափի մասին.
    2) հանքավայրի շահագործման ակնկալվող ժամկետը` հաշվարկված առկա տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա.
    4) հաստատված օգտակար հանածոների ցանկը.
    5) օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը՝ սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասին և լիազոր մարմնի սահմանած՝ արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան.
    6) հանքի փակման ծրագիրը, որը պետք է ներառի`
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  49

12) սահմանային հողերում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման դեպքում սահմանային շերտի հողամասերի կառավարման լիազոր մարմնի համաձայնությունը: