Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 200 Մեղադրական եզրակացություն կազմելուց առաջ վարույթի նյութերին ծանոթանալու կարգը. 1. Քննիչը վարույթի նյութերը մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի և պաշտպանի ծանոթացմանը ներկայացնում է բոլոր դեպքերում, իսկ վարույթի մասնավոր մյուս մասնակիցներին, ինչպես նաև սույն օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձանց՝ նրանց գրավոր խնդրանքով. 2. Վարույթի նյութերը ծանոթացման համար ներկայացվում են համարակալված էջերով և յուրաքանչյուր հատորում պարունակվող փաստաթղթերի ցանկով` մեկ կամ մի քանի կարված հատորի տեսքով: Ծանոթացման համար ներկայացվում են նաև վարույթի նյութերի հետ պահվող իրեղեն ապացույցները և ապացուցողական գործողությունների արձանագրություններին կցված հավելվածները: Եթե վարույթի նյութերը բաղկացած են մի քանի հատորից, բոլոր հատորները ներկայացվում են միաժամանակ. 3. Վարույթի նյութերին ծանոթացող անձի գրավոր դիմումով նրան է հանձնվում վարույթի նյութերի էլեկտրոնային տարբերակը. 4. Վարույթի նյութերին ծանոթացող անձն իրավունք ունի դրանում առկա փաստաթղթերից անելու դուրսգրումներ, համապատասխան սարքավորումների կիրառմամբ լսելու ձայնագրությունները, դիտելու տեսագրությունները, տեսաձայնագրությունները, արձանագրությունների հավելված տեսապատկերները, ուսումնասիրելու իրեղեն ապացույցները և լուսանկարելու դրանք. 5. Օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններին ծանոթացնելու դեպքում քննիչը նախազգուշացնում է դրանց հրապարակման անթույլատրելիության, ինչպես նաև դրա համար նախատեսված պատասխանատվության մասին, որի կապակցությամբ համապատասխան անձինք տալիս են ստորագրություն, և կազմվում է արձանագրություն. 6. Վարույթի նյութերին ծանոթանալու համար վարույթի մասնակիցներին տրամադրվում է ողջամիտ ժամկետ: |