FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  423

Այն անձի իրավունքները և երաշխիքները, որի նկատմամբ իրականացվում է բժշկական հարկադրանքի վարույթ.
1. Այն անձը, որի նկատմամբ իրականացվում է բժշկական հարկադրանքի վարույթ, օգտվում է մեղադրյալի բոլոր իրավունքներից` այնքանով, որքանով դրանց իրականացումը հնարավոր է այդ անձի առողջական վիճակից ելնելով.
2. Բժշկական հարկադրանքի մինչդատական վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված ժամկետներում.
3. Եթե այն անձը, որի նկատմամբ իրականացվում է բժշկական հարկադրանքի վարույթ, առողջական վիճակի պատճառով ընդհանրապես ի վիճակի չէ մասնակցելու վարութային գործողություններին, ապա քննիչն այդ մասին կազմում է արձանագրություն, որի պատճենն ուղարկում է հսկող դատախազին, ինչպես նաև տվյալ անձի պաշտպանին և ներկայացուցչին: