FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

article  25

Համապատասխանության ազգային նշանը.
1. Հայաստանի Հանրապետության օրենքներով և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով ընդունված տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի նմուշը (նկարագիրը) և կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2. Տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության ազգային նշանը կիրառվում է տվյալ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ողջ արտադրանքի համար.
3. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի դեպքում համապատասխանության գնահատման նշանակված մարմինը համապատասխանության ազգային նշանը տրամադրելիս կցում է այդ մարմնի համար նախատեսված նույնականացման կոդը.
4. Հայաստանի Հանրապետությունում համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանը կարող է կիրառել միայն արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը.
5. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանելու դեպքում համապատասխանության ազգային նշանը դրվում է արտադրանքի փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար օգտագործվում է գովազդային նյութերում.
6. Տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման չենթարկված արտադրանքի և գործընթացների համար արգելվում է համապատասխանության ազգային նշանի կիրառումը.
7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող` շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի նմուշը և կիրառման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով: