Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 Ծառայության կառավարումը և ղեկավարումը. 1. Ծառայության կառավարումն իրականացնում է վարչապետը. 2. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը: Ծառայության ղեկավարն անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչապետին. 3. Ծառայության ղեկավարը` 1) ապահովում է Ծառայության բնականոն գործունեությունը. 2) օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին. 3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Ծառայության աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ, ներկայացնում է առաջարկություններ Ծառայության աշխատակիցներին պետական պարգևներով պարգևատրելու նպատակով. 4) խրախուսում է սույն օրենքով նախատեսված մարմինների կամ պետական հիմնարկների աշխատակիցներին, ինչպես նաև Ծառայության գործունեությանն օժանդակող անձանց շնորհակալագրով, հուշանվերով, պատվոգրով կամ կրծքանշանով. 5) կասեցնում կամ դադարեցնում է իրեն անմիջական հաշվետու անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող ակտերի գործողությունները. 6) վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայության աշխատակիցների թիվը, կանոնադրությունը, կառուցվածքը, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները. 7) ձևավորում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ. 8) ընդունում է անհատական և ներքին իրավական ակտեր, հանձնարարագրեր, տալիս հանձնարարականներ, ցուցումներ, վերահսկում դրանց կատարման ընթացքը, ապահովում է Ծառայության աշխատակիցների գործողությունների (անգործության) դեմ բերված բողոքների հետագա ընթացքը. 9) պետական միջոցների կառավարման և ձևավորման ընթացքում ի հայտ եկած առերևույթ հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի և հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով ներկայացնում է գործողությունները, գործարքի կատարումը կամ դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները կասեցնելու վերաբերյալ առաջարկություններ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 10) առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Ծառայության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ Ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով. 11) ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում. 12) այլ մարմիններից, կազմակերպություններից, դրանց ղեկավար պաշտոնատար անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, գրավոր կամ բանավոր պարզաբանումներ, այդ թվում՝ պետական կամ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ՝ օրենքով սահմանված սահմանափակումների հաշվառմամբ․ 13) սահմանում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները. 14) կատարում է վարչապետի առանձին հանձնարարականներ. 15) իրականացնում է վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին օրենքով վերապահված այլ լիազորություններ. 4. Ծառայության ղեկավարի բացակայության դեպքում իր առաջարկությամբ և վարչապետի գրավոր համաձայնությամբ Ծառայության ղեկավարի պարտականությունները կատարում է Ծառայության ղեկավարի տեղակալներից մեկը, իսկ առաջարկության կամ համաձայնության բացակայության դեպքում՝ վարչապետի որոշմամբ՝ Ծառայության ղեկավարի տեղակալներից մեկը: 2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-279-Ն |