FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  860

Փոխադրավարձ.
1. Բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրման համար գանձվում է կողմերի համաձայնությամբ սահմանված փոխադրավարձ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով.
2. Ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրավարձի չափերը որոշվում են օրենքով սահմանված կարգով հաստատված սակագնի հիման վրա.
3. Բեռի տիրոջ պահանջով փոխադրողի կողմից սակագներով չնախատեսված աշխատանքները և ծառայությունները վարձատրվում են կողմերի համաձայնությամբ.
4. Փոխադրողն իրավունք ունի պահել փոխադրման համար հանձնված բեռները և ուղեբեռները` ի ապահովումն իրեն հասանելիք փոխադրավարձի և այլ վճարների (373 և 374 հոդվածներ), եթե այլ բան սահմանված չէ օրենքով, այլ իրավական ակտերով, փոխադրման պայմանագրով կամ չի բխում պարտավորության էությունից: