FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  42

Պետական հավատարմագրումը.
1. Միջին և բարձրագույն մասնագիտական կրթության գծով պետական հավատարմագրումն իրականացվում է ըստ ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների.
2. Հավատարմագրման կարգը, չափանիշները և հավատարմագրի գործողության ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ.
3. Անկախ մասնագիտական ուսումնական հաստատության գերատեսչական ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից` պետական հավատարմագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
4. Պետական հավատարմագրման պայմաններն են`
    1) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսուցման որակի ապահովումը.
    3) ուսումնական հաստատության գծով` այդ հաստատության մասնագիտությունների առնվազն 75 տոկոսի պետական հավատարմագրման առկայությունը.
5. Նոր մասնագիտություններ բացելու դեպքում ուսումնական հաստատությունը պահպանում է իր պետական հավատարմագրված կարգավիճակը, եթե ապահովված են սույն օրենքի 42 հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները.
6. Պետական ուսումնական հաստատությունները և դրանց մասնագիտությունները, ինչպես նաև ոչ պետական ուսումնական հաստատությունների բժշկական մասնագիտությունները պարտադիր պետք է անցնեն հավատարմագրման գործընթաց.
7. Ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների հավատարմագրումն իրականացվում է առանձին փուլերով՝ ըստ կրթական ծրագրերի.
8. Ուսումնական հաստատության առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումների (կրթահամալիրների, մասնաճյուղերի) կրթական գործունեությունը լիցենզավորվում, իսկ այդ ստորաբաժանումները և դրանց մասնագիտությունները հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով` սույն օրենքով սահմանված կարգով.
9. Պետական հավատարմագրման վկայականը հաստատում է ուսումնական հաստատության կողմից իրականացվող կրթական ծրագրերի մակարդակը, դրանց բովանդակության և շրջանավարտների որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  42

10. Լիցենզիա և պետական հավատարմագրման վկայական շնորհելու կամ այդ փաստաթղթերում փոփոխություններ կատարելու դեպքում գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով: