FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  52

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունները.
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մշտական հիմունքներով գործող պետական մարմին է: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը`
    1) վերահսկողություն է իրականացնում իր կողմից սպասարկվող տարածքում սույն օրենսգրքի պահանջների կատարման նկատմամբ.
    2) հաստատում է իր կողմից կազմակերպվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկների նմուշները.
    3) սահմանում է ընտրական տեղամասերի հերթական համարները` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան, և այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով.
    4) իր և տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեության, այդ թվում՝ հայտնաբերված խախտումների և դրանց վերացման ուղղությամբ՝ օրենսդրությամբ սահմանված միջոցների ձեռնարկման, ինչպես նաև հանձնաժողովի անդամի, վստահված անձի կամ դիտորդի կողմից գրանցամատյանում արձանագրված գնահատականների վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին.
    5) քննարկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության վերաբերյալ ստացված դիմումները, վերանայում կամ վերացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների` սույն օրենսգրքին հակասող որոշումները.
    6) ըստ ընտրական տեղամասերի` տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների տվյալների հիման վրա սույն օրենսգրքով սահմանված դեպքերում հրապարակում է քվեարկության նախնական արդյունքները.
    7) կազմակերպում և անցկացնում է իր կողմից սպասարկվող տարածքում ընդգրկված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները և ամփոփում դրանց արդյունքները.
    8) հետևում է ընտրողների ցուցակները համընդհանուր ծանոթացման համար դրանք ընտրական տեղամասերում փակցնելուն.
    9) վերահսկում է քվեարկության սենյակների` սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան կահավորումը.
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  52

10) գրանցում է տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ Երևանի ավագանու) ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակները, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին: Կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին տալիս է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նմուշի վկայական.
    11) գրանցում է համամասնական ընտրակարգով ընտրված համայնքների ավագանու (բացառությամբ Երևանի ավագանու) անդամներին և տալիս է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նմուշի վկայական.
    12) անվավեր է ճանաչում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները.
12.1) «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով գրանցում է տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնող խմբին և դադարեցնում գրանցումը.
12.2) «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է տեղական հանրաքվե անցկացնելու նպատակով հավաքված ստորագրությունների վավերականության հաստատում.
    13) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ: