Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 163 Ներքին տեղեկությունների բացահայտումը. 1. Արժեթղթերի թողարկողը պարտավոր է անհապաղ բացահայտել ուղղակիորեն թողարկողին վերաբերող ներքին տեղեկությունները: Ներքին տեղեկությունները պետք է բացահայտվեն այնպիսի եղանակով, որը կապահովի դրա արագ հասանելիությունը և հանրության կողմից այդ տեղեկությունների ամբողջական, ճշգրիտ և ժամանակին գնահատումը. 2. Ներքին տեղեկությունների բացահայտումը չպետք է հետաձգվի, բացառությամբ սույն օրենքի 164-րդ հոդվածով սահմանված դեպքերի: Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել ներքին տեղեկությունների բացահայտման ձևի և կարգի նկատմամբ մանրամասն պահանջներ. 3. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջներից բացի, արժեթղթի թողարկողը պարտավոր է նաև անհապաղ բացահայտել ներքին տեղեկություններն իր ինտերնետային կայքում. 4. Հրապարակված ներքին տեղեկությունների մեջ ցանկացած էական փոփոխություն պետք է անհապաղ բացահայտվի նույն կարգով և միջոցներով, որոնցով բացահայտվել են սկզբնական ներքին տեղեկությունները՝ սույն գլխով սահմանված պահանջների պահպանմամբ. 5. Արժեթղթերի թողարկողը պարտավոր է ապահովել թողարկողին ուղղակիորեն վերաբերող ներքին տեղեկությունների բացահայտումը հավասարապես ներդրողների բոլոր խմբերի համար: |