FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  36

Բյուրոյի կանոնները.
1. Բյուրոյի կանոններն են Բյուրոյի կանոնադրությունը, Բյուրոյի կառավարման մարմինների` սույն օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում ընդունած ներքին կանոնակարգերը, կարգերը և այլ ներքին իրավական ակտերը, ինչպես նաև Բյուրոյի խորհրդի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի` սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` տուժողների առողջությանը պատճառված վնասների և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող բժշկական հաստատությունների ցանկերը սահմանող ակտերը: Կենտրոնական բանկի ընդունած Բյուրոյի կանոնների գործողությունը կարող է դադարեցնել միայն Կենտրոնական բանկը.
2. Բյուրոյի` սույն օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոնների, ինչպես նաև Բյուրոյի կանոններով սահմանված այլ կանոնների (որոշումների) նախագծերը Բյուրոյի իրավասու մարմնի կողմից այդ կանոնների (որոշումների) ընդունման համար նիստի գումարումից առնվազն մեկ շաբաթ առաջ տեղադրվում են Բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքում: Ինտերնետային կայքում տեղադրված նախագծերի վերաբերյալ ստացված դիտողություններն ու առաջարկությունները ենթակա են պարտադիր քննարկման համապատասխան կանոնները (որոշումները) ընդունելիս: Բյուրոյի` սույն օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոնները ենթակա են հրապարակման Բյուրոյի ինտերնետային կայքում Կենտրոնական բանկի կողմից գրանցվելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում.
3. Բյուրոյի կանոնները (դրանցում փոփոխությունները, լրացումները և գործողության դադարեցումը), բացառությամբ սույն օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվածների, ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկում սույն օրենքին համապատասխան գրանցման պահից, եթե դրանցում ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Բյուրոյի` սույն օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոններն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հրապարակվելուց 10 օր հետո, եթե դրանցում ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ.
4. Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերություններին արգելվում է Բյուրոյի կանոնների խախտմամբ գործելը.
5. Բյուրոյի կանոնադրությունը առնվազն պետք է սահմանի, որ`
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  36

1) Բյուրոյի յուրաքանչյուր անդամ (միմյանց հետ փոխկապակցված անդամները) ժողովում ունի (ունեն) միայն մեկ ձայն.
    2) Բյուրոյի յուրաքանչյուր անդամ մեկ այլ անդամի կողմից սույն օրենքի, դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերի և Բյուրոյի կանոնների խախտման մասին տեղեկանալու դեպքում պարտավոր է անմիջապես հայտնել Բյուրոյի խորհրդին.
    3) Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները Բյուրոյի կանոններով սահմանված կարգով և չափով անդամավճարներ են վճարում Բյուրոյին.
    4) Բյուրոյի միջոցներից ստացված եկամուտը չի կարող շահաբաժինների ձևով կամ այլ կերպ ուղղակիորեն կամ անուղղակիորեն բաշխվել նրա անդամներին կամ այլ անձանց և պետք է օգտագործվի բացառապես կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրագործման համար: Բյուրոյի լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է Երաշխավորման ֆոնդ, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության: