FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  22

Բանկի գործունեության տեսակի փոփոխման իրավական հետևանքները.
1. Բանկի գործունեության տեսակի փոփոխման ծրագրում սահմանված ժամկետներում բանկն իրականացնում է ծրագրով նախատեսված միջոցառումները, հաստատում է վերագրանցվող իրավաբանական անձի կանոնադրությունը և այն ներկայացնում է վերագրանցման: Բանկի գործունեության փոփոխման ընթացքում Կենտրոնական բանկը գործունեությունը փոփոխող բանկի համար կարող է սահմանել հիմնական տնտեսական նորմատիվների այլ ռեժիմ, քան սահմանված է բանկերի համար.
2. Բանկի գործունեության տեսակի փոփոխման ծրագրում սահմանված ժամկետներում բանկը պարտավոր է կատարել բանկային ավանդի և բանկային հաշվի պայմանագրերով իր ստանձնած բոլոր պարտավորությունները կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան դրանք փոխանցել այլ բանկ.
3. Բանկային ավանդի և բանկային հաշվի պայմանագրերով իր ստանձնած պարտավորություններն այլ բանկի փոխանցելու դեպքում մինչև համապատասխան գործարքի կնքումը բանկը տեղեկացնում է Կենտրոնական բանկին պարտավորություններն ստանձնող բանկի անվանման մասին՝ ներկայացնելով պարտքի փոխանցման գործարքին վերաբերող բոլոր փաստաթղթերը: Ելնելով պարտավորություններն ստանձնող բանկի ֆինանսական վիճակից՝ Կենտրոնական բանկն իրավունք ունի չթույլատրել բանկին կնքելու պարտքի փոխանցման գործարքը.
4. Գործունեությունը փոփոխող բանկի վերագրանցման պահից դրա գործունեությունը համարվում է դադարած, իրավունքներն ու պարտականությունները (բացառությամբ բանկային ավանդի և բանկային հաշվի պայմանագրերով իր ստանձնած պարտավորությունների) իրավահաջորդության կարգով անցնում են վերագրանցված անձին, և բանկի գործունեության դադարման վերաբերյալ բանկերի գրանցամատյանում կատարվում է գրառում՝ այդ մասին ծանուցելով իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին: Բանկի վերագրանցման մասին որոշմամբ Կենտրոնական բանկի խորհուրդն ուժը կորցրած է ճանաչում բանկի բանկային գործունեության լիցենզիան.
5. Ստեղծված վարկային կազմակերպությունն իր վերագրանցվելու պահից համարվում է համապատասխան գործունեությամբ զբաղվելու համար լիցենզավորված: Ընդ որում, վերագրանցման և լիցենզավորման համար որևիցե վճար կամ տուրք չի գանձվում: