FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  11

Կենտրոնական բանկի կապիտալը.
1. Կենտրոնական բանկի կապիտալը ներառում է կանոնադրական կապիտալը, գլխավոր պահուստը, արժեթղթերի, հիմնական միջոցների և այլ ակտիվների վերագնահատման պահուստները, չբաշխված շահույթը և շահույթը.
2. Կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը կազմում է հարյուր միլիոն հայկական դրամ.
3. Կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է և չի կարող գրավ դրվել, բռնագանձվել կամ այլ կերպ օտարվել Հայաստանի Հանրապետության պարտավորությունների դիմաց.
4. Կենտրոնական բանկի հաշվեկշռում ֆինանսական տարվա արդյունքում առաջացած վնասը պահուստների հանրագումարը գերազանցելու դեպքում հաշվեկշռի հրապարակման պահից երեսուն օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` գերազանցող գումարի չափով, օրենքով սահմանված կարգով, որպես ներդրում Կենտրոնական բանկի կապիտալում, Կենտրոնական բանկին է տրամադրում անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակներ: Այդ մուրհակների մարումը կատարվում է Կենտրոնական բանկի պահանջի դեպքում՝ պետական բյուջեի հաշվին կամ սույն օրենքի 12 հոդվածի համաձայն: