FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  216

Բանկի խորհրդի իրավասությունները.
1. Բանկի խորհրդի իրավասություններն են՝
    ա) բանկի գործունեության հիմնական ուղղությունների որոշումը, ներառյալ՝ բանկի հեռանկարային զարգացման ծրագրի հաստատումը.
    բ) ընդհանուր ժողովի տարեկան և արտահերթ նիստերի գումարումը, օրակարգի հաստատումը, ինչպես նաև դրանց գումարման և անցկացման կազմակերպման հետ կապված՝ նախապատրաստական աշխատանքների իրականացման ապահովումը.
    գ) բանկի գործադիր մարմնի անդամների նշանակումը, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը և վարձատրության պայմանների հաստատումը.
    դ) բանկում ներքին հսկողության ստանդարտների սահմանումը, բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման ձևավորումը, նրա տարեկան աշխատանքային ծրագրի հաստատումը, ներքին աուդիտի աշխատակիցների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը և վարձատրության պայմանների հաստատումը.
    ե) բանկի տարեկան ծախսերի նախահաշվի ու կատարողականի հաստատումը.
    զ) բանկի ներքին վարչակազմակերպական կառուցվածքի և աշխատատեղերի հաստատումը.
    է) բանկի կանոնադրական հիմնադրամի ավելացումը, եթե կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի որոշմամբ նրան տրված է այդպիսի լիազորություն.
    ը) շահութաբաժինների վճարման վերաբերյալ ընդհանուր ժողովին առաջարկությունների ներկայացումը, այդ թվում՝ շահութաբաժինների յուրաքանչյուր վճարման համար շահութաբաժիններ ստանալու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակի կազմումը, որում պետք է ընդգրկվեն բանկի այն մասնակիցները, որոնք ընդգրկվել են բանկի մասնակիցների ռեեստրում՝ բանկի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ.
    թ) բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունների նախնական հաստատումը և ընդհանուր ժողովին ներկայացումը.
    ժ) ընդհանուր ժողովի հաստատմանը բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձի ներկայացումը.
    ժա) բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձին վճարման չափի սահմանումը.
    ժբ) բանկում իրականացված աուդիտորական կամ այլ ստուգումների արդյունքում անհրաժեշտության դեպքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումների նախաձեռնումն ու դրանց իրականացման վերահսկումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  216

ժգ) բանկի կողմից սույն օրենքով սահմանված ֆինանսական գործառնությունների իրականացման կարգը սահմանող ներքին իրավական ակտերի ընդունումը.
    ժդ) բանկի տարածքային և ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների հաստատումը, բանկի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների միջև գործառութային պարտականությունների բաշխումը.
    ժե) սույն օրենքի 21-1 հոդվածի երկրորդ մասի «բ», «ժբ-ժզ» կետերով նախատեսված հարցերի ներկայացումն ընդհանուր ժողովի քննարկմանը.
    ժզ) բանկի պարտատոմսերի և այլ արժեթղթերի, ինչպես նաև էլեկտրոնային փողի թոքենների տեղաբաշխման մասին որոշման ընդունումը.
    ժէ) բանկի պահուստային և այլ հիմնադրամների օգտագործումը.
    ժը) բանկի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների ստեղծումը.
    ժթ) բանկի հաշվապահական հաշվառման քաղաքականության՝ հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու նպատակով կիրառվող սկզբունքների, հիմունքների, եղանակների, կանոնների, ձևերի և կարգերի սահմանումը.
    ի) օրենքով նախատեսված այլ որոշումների ընդունումը.
2. Սույն հոդվածի առաջին մասում թվարկված հարցերով որոշումների ընդունումը վերապահվում է բանկի խորհրդի բացառիկ իրավասությանը և չի կարող փոխանցվել բանկի կառավարման այլ մարմինների կամ այլ անձանց, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի: Խորհրդի հաստատած բանկի տարեկան ծախսերի նախահաշվի շրջանակներում սույն հոդվածի առաջին մասի «զ» կետով սահմանված բանկի աշխատատեղերի հաստատման իրավասությունը բանկի կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է փոխանցվել բանկի գործադիր տնօրենին (տնօրինությանը).
3. Առնվազն տարին մեկ անգամ բանկի խորհուրդն իր նիստում պետք է քննարկի արտաքին աուդիտն իրականացնող անձի հաշվետվությունը (նամակ ղեկավարությանը), ինչպես նաև քննարկի և անհրաժեշտության դեպքում վերանայի բանկի գործունեության հիմնական ուղղությունները, ռազմավարությունը, կարգերն ու ներքին իրավական այլ ակտերը: Առնվազն եռամսյակը մեկ անգամ բանկի խորհուրդը պետք է քննարկի բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման, գործադիր տնօրենի (տնօրինության) և գլխավոր հաշվապահի հաշվետվությունները՝ իր սահմանած կարգով և ձևով: