FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  14

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ.
1. Ընկերության հիմնադիր փաստաթուղթն Ընկերության կանոնադրությունն է (այսուհետ` կանոնադրություն): Սույն օրենքին համապատասխան` մեկ հիմնադրի ստեղծած Ընկերությունը գործում է այդ հիմնադրի հաստատած կանոնադրության հիման վրա: Կանոնադրության պահանջները պարտադիր են Ընկերության բաժնետերերի և նրա բոլոր մարմինների համար.
2. Կանոնադրությունը սահմանում է`
    ա) Ընկերության ֆիրմային անվանումը` լրիվ, կրճատ.
    բ) Ընկերության գտնվելու վայրը.
    գ) կանոնադրական կապիտալի չափը.
    դ) Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի տեսակները (սովորական և արտոնյալ), քանակը, անվանական արժեքը և դասերը.
    ե) Ընկերության կողմից տեղաբաշխման ենթակա (հայտարարված) բաժնետոմսերի տեսակները (սովորական և արտոնյալ), քանակը, անվանական արժեքը և դասերը.
    զ) յուրաքանչյուր տեսակի և դասի բաժնետոմսերով հավաստվող իրավունքները.
    է) յուրաքանչյուր տեսակի և դասի բաժնետոմսերի սեփականատերերի իրավունքները.
    ը) Ընկերության կառավարման մարմինների կազմավորման կարգը, կազմն ու իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը, ներառյալ` այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ.
    թ) ժողովի նախապատրաստման և անցկացման կարգը. թ.1) Ընկերության բաժնետոմսերով դրանց սեփականատերերին տրամադրվող ձայների առավելագույն քանակը.
    ժ) սույն օրենքով նախատեսված այլ դրույթներ.
3. Բաժնետիրոջ պահանջով Ընկերությունը պարտավոր է 5-օրյա ժամկետում նրան ընձեռել կանոնադրության, կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Ընկերությունը պարտավոր է այդ անձի պահանջով տրամադրել նրան կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող դրա պատրաստման ծախսերից ավելի մեծ լինել: