FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  259

Անձնական օգտագործման ապրանքների ժամանակավոր պահպանումը.
1. Անձնական օգտագործման ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացվում է սույն Օրենսգրքի 16-րդ գլխով սահմանված կարգով և պայմաններով՝ հաշվի առնելով սույն հոդվածը.
2. Անդամ պետությունում մշտական բնակություն հաստատելու, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքների ժամանակավոր պահպանումը կարող է իրականացվել այդ անձի մշտական կամ ժամանակավոր բնակության (գտնվելու) վայրում և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված այլ վայրերում.
3. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել սույն հոդվածի 2-րդ կետում նշված օտարերկրյա ֆիզիկական անձի՝ անձնական օգտագործման ապրանքները դրանց ժամանակավոր պահպանման վայրում տեղավորելը հաստատելու պարտավորությունը, ինչպես նաև այդ հաստատման կարգը.
4. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար այդ անձը մաքսային մարմին է ներկայացնում ազատ ձևով շարադրված դիմում՝ նշելով Հանձնաժողովի կողմից սահմանվող տեղեկությունները, կից ներկայացնելով ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթեր, ինչպես նաև օտարերկրյա ֆիզիկական անձի՝ անդամ պետությունում մշտական բնակություն հաստատելու, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու մտադրությունը հաստատող փաստաթղթեր: Հանձնաժողովը կազմում է օտարերկրյա ֆիզիկական անձի՝ անդամ պետությունում մշտական բնակություն հաստատելու, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու մտադրությունը հաստատող փաստաթղթերի ցանկը և ապահովում է դրա տեղադրումը «Ինտերնետ» ցանցում՝ Միության պաշտոնական կայքում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  259

5. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքները ժամանակավոր պահպանման են հանձնվում այն ժամկետով, որը հաշվարկվում է այդ ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվան հաջորդող օրվանից՝
    1) մինչև սույն հոդվածի 6-րդ կետում նշված ժամկետը լրանալու օրը, եթե մինչ այդ ժամկետը լրանալը օտարերկրյա ֆիզիկական անձը սույն հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված դիմումը գրանցած մաքսային մարմնին չի ծանուցել այն գործողությունների իրականացման մասին, որոնք ուղղված են այդ անձի՝ անդամ պետությունում մշտական բնակության տեղափոխված ճանաչվելու փաստը հաստատող փաստաթուղթը, կամ այդ անձի՝ տվյալ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալը հաստատող փաստաթուղթն ստանալուն.
    2) մինչև ֆիզիկական անձի՝ անդամ պետությունում մշտական բնակության տեղափոխված ճանաչվելու փաստը հաստատող փաստաթուղթը, կամ այդպիսի անձի՝ տվյալ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալը հաստատող փաստաթուղթն ստանալու օրվան հաջորդող օրվանից 5 աշխատանքային օրը լրանալը.
    3) մինչև սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերի տրամադրումը մերժելու օրվան հաջորդող օրվանից 10 աշխատանքային օրը լրանալը.
6. Մինչև սույն հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերությունում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվան հաջորդող օրվանից 2 ամիսը լրանալը սույն հոդվածի 2-րդ կետում նշված օտարերկրյա ֆիզիկական անձը պարտավոր է, անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված փաստաթուղթը ներկայացնելու միջոցով, սույն հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված դիմումը գրանցած մաքսային մարմնին ծանուցելու այն գործողությունների իրականացման մասին, որոնք ուղղված են այդ անձի՝ անդամ պետությունում մշտական բնակության տեղափոխված ճանաչվելու փաստը հաստատող փաստաթուղթը, կամ այդ անձի՝ տվյալ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալը հաստատող փաստաթուղթն ստանալուն:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  259

7. Մինչև անձնական օգտագործման ապրանքների ժամանակավոր պահպանման ժամկետը լրանալը սույն հոդվածի 2-րդ կետում նշված օտարերկրյա ֆիզիկական անձը պարտավոր է իրականացնելու ժամանակավոր պահպանման տակ գտնվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումը՝ դրանք ազատ շրջանառության մեջ բաց թողնելու, Միության մաքսային տարածքից արտահանելու կամ սույն Օրենսգրքով սահմանված «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար: Անձնական օգտագործման այն ապրանքները, որոնց նկատմամբ չի իրականացվել մաքսային հայտարարագրում, ժամանակավոր պահպանության ժամկետը լրանալուց հետո արգելանքի են վերցվում (արգելապահվում են) մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան.
8. Մինչև ժամանակավոր պահպանման տակ գտնվող անձնական օգտագործման ապրանքներն ազատ շրջանառության մեջ բաց թողնելը՝ անձնական օգտագործման այդ ապրանքները պետք է գտնվեն սույն հոդվածի 2-րդ կետում նշված օտարերկրյա ֆիզիկական անձի փաստացի տիրապետման տակ և չեն կարող փոխանցվել այլ անձանց տիրապետմանը, օգտագործմանը և (կամ) տնօրինմանը՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան դրանց փոխանցմանը: Թույլատրվում է ժամանակավոր պահպանման տակ գտնվող անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնել վերանորոգման, տեխնիկական սպասարկման և անձնական օգտագործման ապրանքները բնականոն վիճակում պահպանելու նպատակով այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար.
9. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված օտարերկրյա ֆիզիկական անձն իրավունք ունի օգտագործելու ժամանակավոր պահպանման տակ գտնվող, ինչպես նաև դրանց ժամանակավոր պահպանման վայրերի սահմաններից դուրս գտնվող անձնական օգտագործման ապրանքները՝ հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությունը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  259

Ժամանակավոր պահպանման տակ գտնվող՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող ավտոտրանսպորտային ու մոտոտրանսպորտային միջոցների և (կամ) ավտոտրանսպորտային ու մոտոտրանսպորտային միջոցների կցանքների օգտագործումը թույլատրվում է մաքսային մարմնի գրավոր թույլտվությամբ՝ սույն Օրենսգրքի 271-րդ հոդվածին համապատասխան մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու պայմանով: