Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 342 Մաքսային հսկողության տեխնիկական միջոցների, մաքսային մարմինների այլ տեխնիկական միջոցների, նավերի և օդանավերի օգտագործումը. 1. Մաքսային մարմինները՝ մաքսային հսկողության անցկացման ժամանակ կարող են մաքսային հսկողության տեխնիկական միջոցներ (սարքավորումներ, սարքեր, չափման միջոցներ, սարքվածքներ և գործիքներ) և այլ տեխնիկական միջոցներ օգտագործել: Մաքսային հսկողության տեխնիկական միջոցներ օգտագործելու ցանկը և կարգը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ. 2. Մաքսային հսկողության տեխնիկական միջոցները պետք է անվտանգ լինեն մարդու կյանքի և առողջության, կենդանիների և բույսերի համար, և չպետք է վնաս հասցնեն անձանց, ապրանքներին և տրանսպորտային միջոցներին. 3. Հանձնաժողովն իրավունք ունի ընդունելու մաքսային մարմինների կողմից օգտագործվող՝ մաքսային հսկողության առանձին տեխնիկական միջոցներին ներկայացվող տիպային տեխնիկական պահանջների մասով առաջարկություններ. 4. Մաքսային հսկողության տեխնիկական միջոցները կարող են մաքսային մարմինների կողմից օգտագործվել մաքսային մարմինների կողմից իրականացվող պետական հսկողության (վերահսկողության) այլ տեսակներ անցկացնելիս՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան. 5. Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողությունը կարող է անցկացվել մաքսային մարմինների նավերի և օդանավերի օգտագործմամբ: Մաքսային հսկողություն անցկացնելու նպատակներով՝ մաքսային մարմինների նավերի և օդանավերի օգտագործման կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ: |