FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16

Փրկարարական ծառայության կոչումների շնորհման ժամկետները և ժամկետների հաշվարկման կարգը.
1. Փրկարարական ծառայության կոչումների համար սահմանվում են փրկարարական ծառայության կոչումներով ծառայության հետևյալ ժամկետները.
    ա) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ` - փրկարարական ծառայության շարքային` 6 ամիս, - փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ` 6 ամիս, - փրկարարական ծառայության սերժանտ` 6 ամիս, - փրկարարական ծառայության ավագ սերժանտ` 1 տարի, - փրկարարության ծառայության ավագ` 1 տարի, - փրկարարական ծառայության ենթասպա` 2 տարի, - փրկարարական ծառայության ավագ ենթասպա` ժամկետ չի սահմանվում.
    բ) փրկարարական ծառայության միջին կոչումներ` - փրկարարական ծառայության լեյտենանտ` 2 տարի, - փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ` 2 տարի, - փրկարարական ծառայության կապիտան` 3 տարի.
    գ) փրկարարական ծառայության ավագ կոչումներ` - փրկարարական ծառայության մայոր` 3 տարի, - փրկարարական ծառայության փոխգնդապետ` 4 տարի.
    դ) փրկարարական ծառայության գնդապետի և բարձրագույն կոչումով ծառայության ժամկետներ չեն սահմանվում.
2. Փրկարար ծառայությունում կամ սույն մասով նախատեսված մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող քաղաքացիներին Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան փրկարար ծառայության կոչում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության մարմինների համակարգերում շնորհված զինվորական կոչումների, ոստիկանության կոչումների, քրեակատարողական, հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում, հակակոռուպցիոն կոմիտեում, դատախազությունում շնորհվող արդարադատության կոչումների և դասային աստիճանների, պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը փրկարար ծառայության կոչումներին սահմանում է Կառավարությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16

3. Սույն օրենքով սահմանված կարգով ատեստավորումը հետաձգված և վերապատրաստման գործուղված, կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման կամ ծառայողական քննության մեջ գտնվող ծառայողների հերթական կոչման շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը.
4. Փրկարարական ծառայության կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման հրամանը արձակելու հաջորդ օրվանից.
5. Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում: