Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 6 Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքների սահմանափակման դեպքերը և կարգը. 1. Սահմանափակման ենթակա՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 12-15-րդ (բացառությամբ գիշերային քնի իրավունքի) կետերով սահմանվող իրավունքները սահմանափակվում են մինչև իրավունքների սահմանափակման համար սույն հոդվածով սահմանված հիմքերի վերացումը օրենքով սահմանված դեպքում կամ հոգեբուժական հանձնաժողովի, իսկ տվյալ պահին դրա ստեղծման անհնարինության դեպքում (հոգեբուժական հանձնաժողովում ընդգրկված մասնագետների արձակուրդում գտնվելու, հիվանդության, ոչ աշխատանքային ժամի, հաստիքի թափուր լինելու դեպքերում)՝ հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշմամբ, եթե այդ իրավունքների իրականացումն իրական վտանգ է ներկայացնում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կամ շրջապատի համար: Հոգեբուժական հանձնաժողովի կամ հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշման, ինչպես նաև իրավունքների սահմանափակման պատճառների վերացման վերաբերյալ գրառում է կատարվում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժշկական փաստաթղթում. 2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված իրավունքը կարող է իրականացնել միայն հոգեկան առողջության խնդիր ունեցող չափահաս այն անձը, որը սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ունի իրազեկված համաձայնություն տալու իրավունք. 3. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքի սահմանափակման վերաբերյալ պատճառաբանված որոշում կայացնելուց հետո բժիշկ-հոգեբույժը կամ հոգեբուժական հանձնաժողովը, նույն օրը գրավոր իրազեկման թերթիկ հանձնելով, տեղեկացնում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում պատշաճ ծանուցում է նաև օրինական ներկայացուցչին և նրանց հանձնում պատճառաբանված որոշման կրկնօրինակը, որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժշկական փաստաթղթում: |