Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 123 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից. 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքը. 3. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը. 4. Սույն օրենքը կիրառվում է՝ 1) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հարկադիր կատարման դիմումների հիման վրա հարուցված (վերսկսված) կատարողական վարույթների նկատմամբ. 2) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված կատարողական թերթ տալու դիմումներով տրված կատարողական թերթերի հիման վրա հարուցված (վերսկսված) կատարողական վարույթների նկատմամբ. 3) ավարտված կամ կարճված կատարողական վարույթները վերսկսելու վերաբերյալ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված դիմումների քննության և լուծման, ինչպես նաև ավարտված կամ կարճված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերսկսված կատարողական վարույթների նկատմամբ. 4) սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կատարողական վարույթների նկատմամբ. 5) սույն մասի 1-4-րդ կետերում նշված կատարողական վարույթներով հարկադիր կատարողի կայացրած որոշումների հարկադիր կատարման նկատմամբ. 5. Սույն հոդվածի 4-րդ մասում չնշված կատարողական վարույթների նկատմամբ կիրառվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքը. 6. Եթե «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքով իրականացվող կատարողական վարույթով ծագում է նշված օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետի հիման վրա վարույթն ավարտելու հիմք, ապա հարկադիր կատարողն այդ կետով նախատեսված առաջարկություն պահանջատիրոջը չի անում և կատարողական վարույթը շարունակում է սույն օրենքի կիրառմամբ՝ այդ մասին գրավոր ծանուցելով վարույթի կողմերին։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 123 7. Մինչև սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրումը կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրության՝ կատարողական թերթ տալու համար դիմում ներկայացնելու և դրա քննության, դրա ժամկետների, այդ ժամկետների վերականգնման, կատարողական թերթ տալու, դրա բովանդակության, կատարողական թերթը վերադարձնելու, կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցելու վերաբերյալ կանոնները։ Սույն մասով նախատեսված՝ էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգը ներդրվում է մինչև 2026 թվականի մարտի 1-ը. 8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելը հիմք է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքի կիրառմամբ ավարտված կատարողական վարույթները սույն օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա վերսկսելու համար, եթե պահանջատերը ներկայացրել է դրա վերաբերյալ դիմում։ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ավարտված կատարողական վարույթների վերսկսման նկատմամբ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կիրառվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետային սահմանափակումը. 9. Սույն օրենքով սահմանված՝ կատարողական ծախսերի հատուցման և կատարողական վճարների գանձման կանոնները կիրառվում են սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված կատարողական վարույթների և այդ վարույթների շրջանակներում հարկադիր կատարողի կայացրած որոշումների հարկադիր կատարման դեպքում։ Այլ կատարողական վարույթներով կիրառվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքով սահմանված՝ կատարողական ծախսերի հատուցման կանոնները։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 123 10. Սույն օրենքի 88-րդ և 89-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգը չի կիրառվում, եթե դատարանի վարույթում է գտնվում ընդհանուր սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու մասին պահանջատիրոջ հայցը, կամ եթե առկա է օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ նման հայցը բավարարելու մասին. 11. Բռնագանձված գումարները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկից ավելի պահանջատերերի միջև բաշխվում են սույն օրենքով սահմանված կանոններով, եթե պահանջատերերից թեկուզ մեկի պահանջով հարուցված (վերսկսված) կատարողական վարույթի նկատմամբ կիրառվում է սույն օրենքը. 12. Եթե մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված եզրափակիչ դատական ակտով հաստատված պարտավորության առաջին խախտումը տեղի է ունեցել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին խախտումը շարունակվում է, ապա վերջնական աստրենտ նշանակելու դիմում կարող է ներկայացվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում. 13. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթները պարտքը ներելու հիմքով՝ սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ, կարճվելու դեպքում կատարողական վճարներ չեն գանձվում նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ առանց սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված Կառավարության որոշման ընդունման։ Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-179-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: |