Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 7 Արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը. 1. Հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության, պատժի կամ քրեաիրավական ներգործության այլ միջոցների ենթարկելը կամ քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելը պետք է լինի արդարացի՝ ապահովելով ինչպես կիրառվող օրենսդրության, այնպես էլ պետական հակազդեցության համաչափությունը կատարված հանցանքին, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը. 2. Արգելվում է անձին կրկին քրեական պատասխանատվության ենթարկել նույն հանցանքը կատարելու համար, բացառությամբ սույն օրենսգրքի 133-154-րդ, 155-րդ, 308-րդ, 450-րդ կամ 451-րդ հոդվածով նախատեսված հանցանքների համար այլ պետության կողմից քրեական պատասխանատվության ենթարկված լինելու այն դեպքերի, երբ անձն անհիմն ազատվել է քրեական պատասխանատվությունից կամ անարդարացիորեն դատապարտվել է մեղմ պատժի կամ անհիմն լրիվ կամ մասնակիորեն ազատվել է պատժի կրումից: |