FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  39

Ազատության սահմանափակման կատարումը.
1. Ազատության սահմանափակման կատարման նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները.
2. Ազատության սահմանափակման դատապարտված անձի նկատմամբ ցանկացած դեպքում Պրոբացիայի ծառայությունը կազմում է վերահսկողության պլան.
3. Այն դեպքում, երբ դատարանը սահմանել է առանց դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի համաձայնության բնակության վայրը փոխելու արգելք, ապա դատապարտյալը բնակության վայրը փոխելու համար համաձայնություն ստանալու նպատակով դիմում է Պրոբացիայի ծառայություն, որը դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում է որոշում.
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում Պրոբացիայի ծառայությունը կարող է թույլատրել դատապարտյալին փոխել բնակության վայրը միայն բացառիկ հանգամանքների առկայության դեպքում: Բացառիկ հանգամանքներ են հանդիսանում դատապարտյալի ծանր հիվանդությունը և այլ վայրում բժշկական համապատասխան օգնություն ստանալու անհրաժեշտությունը, մերձավոր ազգականի մահը կամ ծանր հիվանդությունը, արտակարգ իրավիճակը, կրթություն ստանալու կամ այլ վայրում աշխատանքի անցնելու հիմքով բնակության այլ վայր տեղափոխվելու անհրաժեշտությունը կամ այլ հանգամանքներ, որոնք ողջամտորեն անհամատեղելի են տվյալ վայրում պատժի կատարման հետ.
5. Պրոբացիայի ծառայողն իրավունք ունի այցելելու դատապարտյալի բնակության վայր (բացառիկ դեպքերում՝ դատապարտյալի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ նաև գիշերային ժամերին), նրան կանչելու Պրոբացիայի ծառայություն, ստանալու գրավոր կամ բանավոր պարզաբանումներ, բնակության, ուսման կամ աշխատանքի վայրից, կրթական հաստատությունից պահանջելու և ստանալու պատժի կատարման համար անհրաժեշտ` դատապարտյալի վարքագծի վերաբերյալ տեղեկություններ.
6. Դատապարտյալի հետ համատեղ բնակվող անձինք պարտավոր են չխոչընդոտել պրոբացիայի ծառայողի գործունեությունը: Վերահսկողություն իրականացնող պրոբացիայի ծառայողը պետք է հնարավորինս խուսափի դատապարտյալի հետ համատեղ բնակվող անձանց անհանգստություն պատճառելուց:
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  39

7. Ազատության սահմանափակման կատարումն իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ.
8. Դատապարտյալի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի կիրառման կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակվելու դեպքում ազատության սահմանափակման ձևով նշանակված պատժի կատարումը կասեցվում է մինչև համապատասխանաբար նշված խափանման միջոցի ժամկետը լրանալը կամ այն փոփոխելը կամ վերացնելը կամ նշանակված պատժի կրման ավարտը: Այդ դեպքում ազատության սահմանափակման կատարման կասեցումը վերացնում է Պրոբացիայի ծառայությունը, իսկ պատժի կատարումը շարունակվում է ընդհանուր կարգով.
9. Սույն օրենսգրքի իմաստով՝ մերձավոր ազգական է համարվում ամուսինը, ծնողը, այդ թվում՝ խորթ ծնողը, երեխան, այդ թվում՝ խորթ երեխան, եղբայրը, քույրը, պապը, տատը և թոռը: