FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  5

Թանկարժեք մետաղների զտարկումը, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրությունը.
1. Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեությամբ կարող են զբաղվել զտարկող կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն)` սահմանած պահանջների պահպանմամբ: Դրանցով սահմանվում են գործունեության իրականացման տեխնիկական անվտանգության և բնապահպանման պահանջները.
2. Զտարկող կազմակերպությունների կողմից արտադրվող բանկային ոսկին պետք է համապատասխանի սույն օրենքի 2-րդ հոդվածի «ը» կետին կամ միջազգային ստանդարտներին.
3. Զտարկող կազմակերպությունների կողմից արտադրված թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
    ա) ձուլակտորների մակերեսին պետք է դրոշմված լինի արտադրող կազմակերպության անվանումը (անվանանիշը), ձուլակտորների քաշը՝ արտահայտված գրամներով, կիլոգրամներով կամ տրոյական ունցիաներով, մետաղի լատինատառ խորհրդանշանը և հարգը.
    բ) մեկ կիլոգրամ և ավելի քաշի ձուլակտորների մակերեսի վրա պետք է դրոշմված լինի նրա սերիական համարը.
    գ) ձուլակտորները չպետք է ունենան ծակոտիներ, խոռոչներ.
4. Զտարկող կազմակերպությունների այն աշխատակիցները, որոնք զբաղվում են զտարկման գործընթացով (աֆինաժ) պետք է ունենան համապատասխան որակավորում.
5. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են լիազոր մարմին ներկայացնել իրենց գործունեության մասին տեղեկություններ (հաշվետվություններ)` կառավարության սահմանած ժամկետներում, կարգով և չափանիշներով: